Պարտքի ամբողջական պատկերը՝ ափի մեջ

27.10.2021 12:13
959

Հայաստանի պետական պարտքի, այդ թվում եւ՝ արտաքին պարտքի բեռը կտրուկ ավելացել է նախորդ տարվա համեմատ։ Ի՞նչ պատկեր ունենք այսօր, եւ հաջորդ տարվա բյուջեն, որի նախագիծը քննարկվում է, ինչքանո՞վ թույլ կտա նվազեցնել այդ պարտքի շեմը, եւ ի՞նչ է մեզ սպասվում։ Այս եւ այլ հարցերի պատասխաններ «ՀՀ»-ն ստացավ տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանի հետ  զրույցում։ Առհասարակ, ըստ տնտեսագետի, ներկայումս հետհամավարակային փուլում տնտեսության վերականգնմանը զուգընթաց ամբողջ աշխարհում է բավական սրվել երկրների պետական պարտքի կառավարման հիմնախնդիրը, ինչը կարող է համաշխարհային տնտեսության համար դառնալ նոր ֆինանսական ճգնաժամի պատճառ։ 2020 թ. համավարակով պայմանավորված ճգնաժամի հետեւանքով տնտեսությունը ռեցեսիայից դուրս բերելուն միտված աշխարհի բազմաթիվ պետությունների կառավարությունների կողմից ազգային տնտեսություններում  իրականացված աննախադեպ խոշորածավալ ֆինանսական ներարկումները կտրուկ մեծացրին պետական պարտքի բեռն ամբողջ աշխարհի մակարդակով: Ըստ «Moody’s» միջազգային վարկանիշային գործակալության վերջին հրապարակման՝ 2020 թ. համաշխարհային պարտքի մակարդակն աճել է շուրջ 32 տրիլիոն դոլարով՝ 2021 թ. սկզբին հասնելով մինչեւ 290.6 մլրդ դոլարի։ Հարկ է նշել, որ միայն 2020 թ. համաշխարհային պետական համախառն պարտքն աճել է 15 տոկոսով, եւ, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած զեկույցի, 2021 թ. սկզբի դրությամբ աշխարհի բոլոր երկրների պետական ընդհանուր պարտքի ծավալը կազմել է համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 98 տոկոսը։ Կանխատեսվում է նաեւ, որ ընթացիկ տարում այդ ցուցանիշը կրկին կաճի՝ տարեվերջին հասնելով մինչեւ համաշխարհային ՀՆԱ-ի 101.5 տոկոսի: Փաստացի պետական պարտքի մակարդակի նման աննախադեպ աճի պայմաններում համաշխարհային ֆինանսական համակարգը լուրջ փորձության կենթարկվի եւ համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամին կարող է հաջորդել պարտքային ճգնաժամը, որն էլ, իր հերթին, կարող է հանգեցնել  նոր ֆինանսատնտեսական ճգնաժամի: Անդրադառնալով Հայաստանին՝ մասնագետը հայտնեց, որ պայմանավորված համավարակի տնտեսական ազդեցություններով, ինչպեսեւ 44-օրյա պատերազմական գործողություններով՝ 2020 թ.  պետական պարտքի մակարդակը կտրուկ աճել է: 2020 թ. նախնական պլանավորվածի համեմատ ՀՀ պետական պարտքն աճել է 14 տոկոսով, ընդ որում՝ նշված աճը տեղի է ունեցել առավելապես արտաքին պարտքի ընդլայնման հաշվին։ 2021 թ. օգոստոսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 տրլն 418.1 մլրդ ՀՀ դրամ կամ դոլարային արտահայտությամբ՝ 8.953 մլրդ ԱՄՆ դոլար: ՀՀ պետական պարտքը դրամական արտահայտությամբ 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է 6.09 տոկոսով, 2020 թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ 13.81, իսկ 2019 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ՝ 33.08 տոկոսով: Սպասվում է, որ այս տարվա վերջին պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 64.1 տոկոսը: ՀՀ պետական պարտքի շրջանակներում կառավարության պարտքը կազմել է 4 տրլն 187.2 մլրդ դրամ՝ աճելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 6.71, 2020 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ` 14.85 եւ 2019 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ՝ 36.16 տոկոսով: ԿԲ-ի արտաքին պարտքը կազմել է 230.9 մլրդ ՀՀ դրամ՝ նվազելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ` 3.95, 2020 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ` 2.29, 2019 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ` 5.65 տոկոսով: Իսկ կառավարության արտաքին պարտքը կազմել է 3 տրլն 52.3 մլրդ դրամ՝ աճելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ` 4.42, 2020 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ` 12.43, 2019 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ՝ 30.62 տոկոսով: Կառավարության ներքին պարտքը կազմել է 1 տրլն 134.9 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ` 13.38, 2020 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ` 21.92, 2019 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ՝ 53.69 տոկոսով: Որպեսզի պարտքային պատկերի նկարագիրն ամբողջական լինի, Կարեն Սարգսյանին խնդրեցինք խոսել նաեւ պարտքային կառուցվածքից։ Ըստ այդմ՝ 2021 թ. օգոստոսի 31-ի դրությամբ կառավարության արտաքին վարկերի գծով պարտքի կառուցվածքում` 1) միջազգային կազմակերպությունների բաժինը կազմել է 77.71 տոկոս, ինչն ավելի է 2020 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ արձանագրված ցուցանիշից 0.8 տոկոսային կետով, 2020 թ. օգոստոսի 31-ի ցուցանիշից` 0.88 տոկոսային կետով, 2019 թ. օգոստոսի 31-ի ցուցանիշից` 0.74 տոկոսային կետով: 2. Օտարերկրյա պետությունների բաժինը կազմել է 21.89 տոկոս, ինչը 2020 թ. դեկտեմբերի 31-ի համեմատ պակաս է 0.76 տոկոսային կետով, 2020 թ. օգոստոսի 31-ի համեմատ պակաս է 0.83 տոկոսային կետով, իսկ 2019 թ. օգոստոսի 31-ի համեմատ պակաս է 0.62 տոկոսային կետով: Առեւտրային բանկերի բաժինը կազմել է 0.4 տոկոս, ինչը 2020 թ. դեկտեմբերի 31-ի, ինչպեսեւ 2020 թ. օգոստոսի 31-ի եւ 2019 թ. օգոստոսի 31-ի համեմատ պակաս է համապատասխանաբար 0.04, 0.05 եւ 0.11 տոկոսային կետերով: Գանք կարեւոր մեկ այլ հարցի՝ պարտքի սպասարկմանը։ Ա՛յս առումով ինչ պատկեր ունենք։ Մասնագետի ներկայացրած տվյալներով՝ 2021 թ. հունվար-օգոստոսին  կառավարության պարտքի գծով վճարված տոկոսավճարները կազմել են 104.16 մլրդ դրամ, ինչը 2020 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 12.36 մլրդ դրամով, իսկ 2019 թ. օգոստոսի 31-ի համեմատ ավելի է 18.16 մլրդ դրամով: Ներքին տոկոսավճարները կազմել են 57.85 մլրդ դրամ, ինչը 2020 թ. եւ 2019 թ. նույն ժամանակաշրջանների համեմատ ավելի է համապատասխանաբար՝ 12.08 եւ 18.79 մլրդ դրամով: Արտաքին տոկոսավճարները կազմել են 46.31 մլրդ դրամ, ինչը 2020 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 0.28 մլրդ դրամով, իսկ 2019 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ պակաս է 0.63 մլրդ դրամով: Կարեն Սարգսյանը ուշադրություն հրավիրեց հետեւյալի վրա. կառավարության պարտքի մինչեւ մարում միջին ժամկետը 2021 թ. օգոստոսի 31-ի դրությամբ կազմում է 8.68 տարի: Կառավարության պարտքի կառուցվածքը, ըստ տոկոսադրույքի, նույն ժամանակահատվածի դրությամբ հետեւյալն է՝ ֆիքսված տոկոսադրույքով՝ 82.6 տոկոս, լողացող տոկոսադրույքով՝ 17.4 տոկոս: «Միաժամանակ պետք է նշել, որ ֆիքսված տոկոսադրույքի ուղենիշային ցուցանիշը սահմանված է 80 տոկոս: Փաստացի, տեսնում ենք վերջինիս գերազանցում, եւ, հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական շուկաներում վերջին ժամանակահատվածում տոկոսադրույքների զգալի անկումը, սա եւս ինքնին ֆինանսական հավելյալ բեռ է դառնում ու մեծացնում ռիսկերը»,- ասաց մասնագետը: Ինչ վերաբերում է ներքին եւ արտաքին պարտքերի հարաբերակցությանը։ Նախ հարկ է նշել, որ ներքին պարտքի ուղենիշային ցուցանիշը սահմանված է առնվազն 25 տոկոս, իսկ  կառավարության ներքին եւ արտաքին պարտքի կշիռները 2021 թ. օգոստոսի 31-ի դրությամբ ունեցել են հետեւյալ պատկերը. արտաքին պարտք՝ 72.9, ներքին պարտք՝ 27.1 տոկոս: Ընդ որում՝ 2021 թ. օգոստոսի 31-ի դրությամբ արձանագրված ներքին պարտքի կշռի ցուցանիշը 2020 թ. եւ 2019 թ. համապատասխան ժամանակաշրջանների ցուցանիշները գերազանցում է համապատասխանաբար 1.57 եւ 3.09 տոկոսային կետերով: Անդրադառնանք այս համատեքստում 2022 թ. պետբյուջեի նախագծին, որն այժմ քննարկվում է ԱԺ-ում, եւ սպասելիքներին։ «Համաձայն բյուջետային ուղերձում արտացոլված կանխատեսումների՝ 2022 թ. պետական պարտքը  509 մլրդ դրամով կամ  11.5 տոկոսով կավելանա եւ  2022 թ. տարեվերջին կհասնի 5.03 տրլն դրամի: Բայց նշված պարտքի ավելացումը նախատեսվում է ներքին պարտքի հաշվին»,- շեշտեց տնտեսագետը: Եվ միաժամանակ հավելեց, որ Հայաստանի պետական պարտքի մարման եւ սպասարկման (տոկոսավճարներ) համար 2022 թ. ուղղվելու է 518.2 մլրդ դրամ, որից 303.6 մլրդ դրամը կկազմեն պարտքի գծով մայր գումարի մարումները, իսկ 214.6 մլրդ դրամը՝ տոկոսավճարները, որոնք կազմելու են բյուջեի ծախսերի մոտ 10-ը եւ ՀՆԱ-ի 2.7 տոկոսը: Նշված 214.6 մլրդ դրամից 129.4 մլրդ դրամը կուղղվի ներքին պարտքի տոկոսները վճարելուն, 85.2 մլրդ դրամը՝ արտաքին պարտքի: «Միաժամանակ կանխատեսվում է, որ հաջորդ տարի պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն այս տարվա համեմատ փոքր-ինչ կնվազի՝ հասնելով 63.9 տոկոսի՝ այս տարվա 64.1 տոկոսի դիմաց, իսկ կառավարության պարտքը՝ 60.7 տոկոսի՝ այս տարվա 60.8 տոկոսի դիմաց: Այսինքն, ըստ պլանավորվածի, Հայաստանի պետական պարտքը 2022 թ. թեեւ բացարձակ մեծությամբ աճելու է, սակայն ՀՆԱ-ի նկատմամբ  այն նվազելու է 0.2 տոկոսով: Սա պայմանավորված է հաջորդ տարվա ընթացքում պարտքի մարումների աճով, ինչպեսեւ 7 տոկոսանոց ակնկալվող տնտեսական աճով, որը դրված է 2022 թ. պետբյուջեի հիմքում»: Իբրեւ եզրափակում՝ Կ. Սարգսյանը շեշտեց, որ ներկայացված ցուցանիշները, բնականաբար, միայն կանխատեսումներ են. «Եվ իրականում թե տնտեսության մեջ ինչ զարգացումներ կլինեն, ու դրանք ինչպես կազդեն տնտեսական աճի եւ մակրոտնտեսական մյուս ցուցանիշների՝ այդ թվում պետական պարտքի վրա, դեռ դժվար է հստակ պատկերացում ունենալ՝ հաշվի առնելով համաշխարհային շուկայում ձեւավորվող իրավիճակն ու համավարակի հետագա տարածման ու հնարավոր նոր սահմանափակումների կիրառման ռիսկերը»:

Read more at: https://hhpress.am/hanrapetutyun/2021/6703/?fbclid=IwAR1t5FwRV0KqtF0pgSvyXm2WOVQ_L4oqS_P0O1UKYUFPmIpr3VwSHsZLr8Y

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37