Ադրբեջանը 3 պատերազմ է սկսել հայերի դեմ, սպանել հազարավոր մարդկանց, ահաբեկում Լաչինի միջանցքի պաշարումով. հնարավո՞ր է Լեռնային Ղարաբաղը պատկերացնել նրա կազմում. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

27.01.2023 15:42
833

Լեռնային Ղարաբաղում ծանր հումանիտար ճգնաժամ է:

Այս մասին ԵԽԽՎ-ում հայտարարել է  ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը, փոխանցում է aysor.am-ը:

«Ադրբեջանի կառավարությունը, ինչպես նաեւ այս Վեհաժողովում նրա ներկայացուցիչները ցանկանում են, որ մենք մոռանանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նրանք չեն ուզում, որ դուք օգտագործեք այս չճանաչված պետության անունը, չեն ուզում, որ դուք խոսեք 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում իր ագրեսիայի հետեւանքով մարդկային զոհերի մասին: Ավելին, Ադրբեջանը 2021 թվականի մայիսից օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները, անցած սեպտեմբերին նոր եռօրյա ինտենսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի հարավում եւ այդ ժամանակից ի վեր հրաժարվել լքելու մեր հողերը, նույնիսկ ամրություններ է կառուցել:

Այսօր մենք Լեռնային Ղարաբաղում ականատես ենք ծանր հումանիտար ճգնաժամի: Ադրբեջանի կառավարությունը 46-օրյա պաշարում է սկսել Լեռնային Ղարաբաղում՝ զրկելով նրա ժողովրդին արժանապատիվ ապրելու, ազատ տեղաշարժվելու, սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ներմուծման իրավունքից:

Սա սոսկ մարդու իրավունքների խնդիր չէ, այլ՝ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների պետական քաղաքականության դրսեւորում»,- ասել է նա։

Պատգամավորը կարծում է, որ Եվրոպան պետք է շարունակի իր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղը:

«Բավական տարօրինակ է, որ փաստահավաք նպատակներով տարածաշրջան ԵԽԽՎ մոնիտորինգի առաքելություն ուղարկելու որոշումը չի իրականացվում: Ի՞նչ է սա: Անտարբերությո՞ւն, թե՞ մեր կազմակերպության գործունեության խաթարում:

«Economist»-ի ժողովրդավարության ինդեքսում Ադրբեջանը բնորոշվում է որպես ավտորիտար պետություն: Այն 40 տարուց ավելի ղեկավարվել է միեւնույն ընտանիքի կողմից եւ վերջին 30 տարիների ընթացքում երեք պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ՝ սպանելով հազարավոր մարդկանց, ոչնչացնելով հայ ժողովրդի մշակութային եւ կրոնական ժառանգությունը: Այսօր այն հայերին ահաբեկում է Լաչինի միջանցքի պաշարման միջոցով: Հաշվի առնելով Ադրբեջանի ավտորիտար ու ահաբեկչական բնույթը` հնարավո՞ր է արդյոք Լեռնային Ղարաբաղը պատկերացնել նրա կազմում:

Ադրբեջանը տարիներ շարունակ մեր կազմակերպությունում շահարկել է հասարակական կարծիքը, մի բան, ինչն այժմ չեն կարողանում անել Եվրոպական խորհրդարանում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կամ ԵԱՀԿ-ում: Մենք պետք է մտորենք՝ ինչո՞ւ է այդպես:

Ուզում եմ նաեւ այս Վեհաժողովի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ Ադրբեջանը 2022 թվականի վերջից սկսել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ինքնակառավարման կարգավիճակի վերացման գործընթաց: Սա Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի ակնհայտ ոտնահարում է, որը պետք է կանխել: Ժամանակն է նաեւ, որ այս Վեհաժողովը շատ լրջորեն քննարկի այն պատվիրակությունների հավատարմագրերը չճանաչելու հարցը, որոնց կառավարությունները զբաղված են անդրսահմանային ուժի կիրառմամբ, կամ մարդու իրավունքների այլ լուրջ եւ կանոնավոր ոտնահարումներով՝ լինի դա իրենց տարածքում, թե դրանից դուրս», - ասել է Արմեն Գեւորգյանը:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12