Ադրբեջանը հայտարարել է Ղարաբաղում «բնապահպանական մոնիթորինգ» անցկացնելու մասին

11.12.2022 00:24
1074

Ադրբեջանցի մասնագետների խումբը շաբաթ օրը Ղարաբաղում, որտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայված, օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման հետ կապված իրավիճակի նախնական «մոնիթորինգ» է սկսում, ասվում է Ադրբեջանի էկոնոմիկայի եւ բնապահպանության ու բնական պաշարների նախարարությունների համատեղ հայտարարության մեջ։

«2022 թվականի դեկտեմբերի 3-ին եւ 7-ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ կայացած բանակցությունների արդյունքների համաձայն՝ դեկտեմբերի 10-ից Էկոնոմիկայի նախարարության, բնապահպանության եւ բնական պաշարների նախարարության, Էկոնոմիկայի նախարարությանն առընթեր գույքային հարցերի պետական ծառայության եւ AzerGold ՓԲԸ-ի մասնագետների խումբը սկսում է նախնական մոնիթորինգ՝ կապված օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման, ինչպես նաեւ դրա բնապահպանական եւ այլ հետեւանքների հետ՝ Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ աշխատանքների ընթացքում նախատեսվում է «ստուգել» օգտակար հանածոների հանքավայրերը, մասնավորապես՝ Դրմբոնի ոսկու հանքավայրը եւ Քաշենիի պղնձամոլիբդենային հանքավայրը, մոնիթորինգ անցկացնել տարբեր ուղղություններով, կազմակերպել գույքի կադաստրային հաշվառում, գնահատել հնարավոր վնասներն ու ռիսկերը շրջակա միջավայրի, ստորգետնյա եւ մակերեւութային ջրերի աղբյուրների համար:

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությանը այդ ստուգումների մասին տեղյակ չեն պահել, պաշտոնական Ստեփանակերտը չի մեկնաբանել Ադրբեջանի կառավարության հայտարարությունը։

«Ապառաժ» Telegram-ալիքը հայտնում է, որ ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանները» ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հասել են Քաշենիի հանքավայր, սակայն նրանց չի հաջողվել մոտենալ հանքահորին։ Հանքավայրի աշխատակիցներն ու հարեւան գյուղի բնակիչները փակել են նրանց ճանապարհը եւ արգելել մտնել հանքահորի տարածք։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40