Ադրբեջանը հայտարարություն է արել ի պատասխան Ֆրանսիայի Սենատի բանաձևի

18.01.2024 20:16
756

Բաքուն կոչ է անում Ֆրանսիայի դեմ պատժամիջոցներ կիրառել, դադարեցնել մի շարք ընկերությունների հետ համագործակցությունը և այլն։

Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել ի պատասխան Ֆրանսիայի Սենատի՝ Բաքվի դեմ պատժամիջոցների մասին բանաձևի։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 17-ին Ֆրանսիայի սենատը Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձև է ընդունել։

Բաքուն կոչ է անում Ֆրանսիայի դեմ պատժամիջոցներ կիրառել և դադարեցնել տնտեսական կապերը, սառեցնել Ֆրանսիայի պաշտոնատար անձանց ակտիվները Ադրբեջանում, թույլ չտալ ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը պետպատվերով նախագծերին, երկրից վտարել ֆրանսիական բոլոր ընկերություններին` ներառյալ Total-ը, հանձնարարել Ադրբեջանի ԱԳՆ-ին քայլեր ձեռնարկել Կորսիկայի, Կանակիի անկախության ճանաչման ուղղությամբ։

Ադրբեջանում կարծում են, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են պատմության մեջ ամենացածր մակարդակի վրա և կարող են փաստացի դադարեցված համարվել։

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40