Ինչ ազդանշան է տվել Պուտինը Քոչարյանին շնորհավորելով․ Մարկեդոնովի վերլուծությունը

31.08.2026 21:33
515

 Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր շնորհավորանքով հստակ քաղաքական ազդանշան է հղել Երևանին:

Շնորհավորելով Քոչարյանին ծննդյան 72-ամյակի կապակցությամբ՝ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանում չեն մոռանում Հայաստանի երկրորդ նախագահի անձնական ներդրումը երկու երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի զարգացման գործում: Պուտինը կալանավորված Քոչարյանին մաղթել է «հոգեկան առույգություն և տոկունություն փորձությունների նկատմամբ», որոնց այժմ բախվում են նա և իր ընտանիքի անդամները: Մարկեդոնովը ուշադրություն է հրավիրում վերջին արտահայտության վրա:

«Մոսկվան ցույց է տալիս, որ Քոչարյանի ճակատագրի հանդեպ անտարբեր չէ, և Երևանին քաղաքական ազդանշան է ուղարկում, բայց դա անում է դիվանագիտորեն՝ չանցնելով բացահայտ ճնշման։ Եվ դա արվում է Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպություն հոբելյանական գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի կողմից հայտարարված՝ Պուտինի և Փաշինյանի հանդիպման նախօրեին»,-գրում է փորձագետն իր տելեգրամյան ալիքում։

Մարկեդոնովի խոսքով, ռուսական կողմը հասկացրել է, որ երկխոսությունը հնարավոր է, բայց ոչ աշխարհաքաղաքական նորաձևության ներկայիս օրենսդիրներին Երևանի կողմից հաճոյանալու և համաձայնելու միջոցով:

Փորձագետը նշում է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները ողջ հետխորհրդային շրջանի ամենացածր մակարդակում են: ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրում Ռուսաստանը դաշնակից չի ներկայացվում (երկրների հարաբերությունները բնութագրվում են որպես «փոխակերպվող, զարգացող և խորացող գործընկերություն»): ՌԴ-ն նշված է Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող երկրների շարքում «ութերորդ համարի ներքո»։

Մերկեդոնովը խիստ խորհրդանշական է համարում այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է իր երկրի համար ՀԱՊԿ-ի վնասակարության և ոչ անհրաժեշտ լինելու մասին: Հենց նախագահ Քոչարյանի օրոք Հայաստանը միացավ այդ կառույցին։ Ընդ որում, փորձագետը նշում է, որ չափազանց պարզունակ կլիներ Քոչարյանին բնութագրել որպես Մոսկվայի ինչ-որ դրածո, ինչը հիմա շահարկում են նրա քննադատներն ու իշխանամետ բանավիճողները։

2003թ. հունվարին Ռուսաստան կատարած այցի ժամանակ Հայաստանի նախագահն իր մտահոգությունն էր հայտնել Կրասնոդարի երկրամասի իշխանությունների հակահայկական հռետորաբանության և միգրացիոն քաղաքականության վերաբերյալ, որից հետո նույնիսկ հատուկ Մոսկվայից Կուբան էր մեկնել այն ժամանակվա մարզպետ Ալեքսանդր Տկաչովի հետ խոսելու համար: Բացի այդ, լինելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության ջերմեռանդ ջատագովը, Քոչարյանը նաև քննադատել է կազմակերպությունը՝ ցանկանալով բարձրացնել կառույցի արդյունավետություuնը։ Առավել հատկանշական է Քոչարյանի ելույթը 2006 թվականի հունիսի 23-ին Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովում։

Ինչպես գրում է Մարկեդոնովը, Պուտինն այս առումով շարունակում է իր նախկին գիծը՝ ցույց տալով, որ Ռուսաստանի հետ մերձեցմամբ շահագրգռված հայ քաղաքական գործիչները իր համար պարզապես գեղեցիկ խոսքեր չեն։ Եվ ապա, Քոչարյանին տոկունությունը մաղթելը նախկին նախագահի հետ համերաշխության դրսևորում է։

arm.sputniknews.ru

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21