ԳՊՀ-ում կկազմակերպվի հանրապետական ուսանողական գիտաժողով՝ նվիրված Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակին

10.05.2021 21:46
5403

Մայիսի 11-12-ը Գորիսի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կկազմակերպվի հանրապետական ուսանողական գիտաժողով՝ նվիրված Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակին: Գիտաժողովին մասնակցելու հայտ են ներկայացրել ՀՀ-ի, ԱՀ-ի և արտերկրի բուհերի 100-ից ավելի մագիստրանտներ և բակալավրիատի ուսանողներ: Գիտաժողովի աշխատանքներին առկա և հեռավար ձևաչափերով մասնակցելու երաշխավորություն են ստացել մոտ ինը տասնյակ ուսանողներ Գորիսի պետական համալսարանից, Երևանի պետական համալսարանից, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Արցախի պետական համալսարանից, Գավառի պետական համալսարանից, Վանաձորի պետական համալսարանից, Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարանից, Հայ-Ռուսական համալսարանից, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, Հայաստանում Ֆրանսիական համալսարանից, Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանից, Սորբոնի համալսարանից:

Տեղեկացնում ենք, որ Գորիսի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի նիստերի սրահում մայիսի 11-ին՝ ժամը 9:00-ից 9:30-ը, տեղի կունենա գիտաժողովի մասնակիցների գրանցումը, այնուհետև ծաղկեդրում արարողություն կկազմակերպվի Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ, իսկ ժամը 10:00-ին կկայանա գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը և լիագումար նիստը: Նիստերը կշարունակվեն հինգ մասնախմբերում՝ «Պատմություն և իրավագիտություն», «Մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն», «Տնտեսագիտություն,աշխարհագրություն, տուրիզմ», «Մանկավարժություն և հոգեբանություն», «Բանասիրություն»: Նույն օրը տեղի կունենա գիտաժողովի փակման և հավաստագրերի հանձնման արարողությունը: Խմբագրական խորհրդի կողմից երաշխավորված հոդվածները տպագրվելու են գիտաժողովի նյութերի ժողովածուում: Գիտաժողովի շրջանակներում նախատեսված են նաև պատմաճանաչողական շրջայցեր:

Կից ներկայացվում է գիտաժողովի ծրագիրը⤵

https://gorsu.am/.../%D4%BE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80...

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22