Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի շնորհավորանքը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 34-ամյակի կապակցությամբ

21.09.2025 10:02
1331

Սիրելի՛ կապանցիներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր պետականության կարևորագույն տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 34-ամյակի կապակցությամբ։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին իրականություն դարձավ հայության դարավոր երազանքը․ վերականգնեցինք մեր անկախ պետականությունը, տեր կանգնեցինք ազատ ապրելու մեր իրավունքին ու լծվեցինք սեփական ուժերով պետության կայացման և ամրապնդման դժվարին, միևնույն ժամանակ կենսականորեն անհրաժեշտ գործընթացին։ Անկախությունն ի վերուստ տրված հարստություն չէ, այլ երկարատև ու ծանր պայքարի արդյունք, որն այսօր, առավել քան երբևէ, կարիք ունի վերարժևորման։

Մեր ամենօրյա վերաբերմունքը, մեր ընտրությունները, կայացրած որոշումներն ու գործողությունները ձևավորում են այն միջավայրը, որտեղ անկախությունը կամ ամրանում է, կամ խոցելի դառնում։ Եվ եթե ուզում ենք այն պինդ պահել, պետք է գնահատենք ոչ միայն այն օրը, երբ հռչակեցինք անկախությունը, այլ նաև ամեն օրը, երբ ապրում ենք որպես անկախ պետության լիիրավ քաղաքացիներ։

Անկախությունը պատասխանատվություն է՝ պետության, համայնքի, քաղաքի և ապագա սերունդների հանդեպ։ Այն ամրապնդվում է, երբ մենք գործով ենք արտահայտում մեր հավատարմությունը՝ քարը քարի վրա դնելով, աշխատելով, ստեղծելով, արարելով ու զարգացնելով։

Հետևաբար, անկախության պահպանման գործում յուրաքանչյուրս անելիք ունենք, որպեսզի մեր երկրում անկախ ապրելու մեր իրավունքը մնա անխախտ իրականություն, հատկապես, որ այն ձեռք է բերվել հայոց հավաքական կամքի և մեր անմահացած հերոսների արյան գնով:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս նվիրական այս տոնի կապակցությամբ՝ մաղթում ամուր հավատ, տոկունություն և մեր անկախությանը տեր կանգնելու վճռականություն:

Գևորգ Ռազմիկի Փարսյան

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37