Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի ուղերձն ապրիլի 24-ի առիթով

24.04.2023 13:12
3276

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ապրիլի 24-ն է՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

Մեծ Եղեռնը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է: Եվ այն մեզ համար ոչ միայն մեր անմեղ նահատակների հիշատակը խնկարկելու, նրանց առաջ գլուխ խոնարհելու, այլև մեր պատմության՝ անցյալի, ներկայի և ապագայի մասին մտածելու առիթ է:

Օսմանյան Թուրքիայի նպատակն էր բնաջնջել մեր նախնիներին: 1.5 միլիոն հայ սպանվեց, հարյուր հազարավորները գաղթեցին աշխարհի տարբեր ծայրեր, ինչի հետևանքով այսօր երկրագնդի վրա դժվար կլինի գտնել մի այնպիսի վայր, որտեղ չի լինի ազգությամբ հայ: Անդառնալի կորուստներ կրեց հայ ժողովրդի մշակութային, հոգևոր և կրոնական ժառանգությունը, ոչնչացվեցին հազարավոր դպրոցներ, եկեղեցիներ և վանքեր: Մենք խորապես երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր հայ ժողովրդի կողքին էին այդ ծանր օրերին, օգնության ձեռք մեկնեցին հայրենազուրկ, որբ ու անօթևան մնացած մեր հայրենակիցներին: Երախտապարտ ենք նրանց, ովքեր այսօր էլ մեզ հետ են, իրենց ձայնն են բարձրացնում՝ հանուն Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության, բարու և արդարության հաղթանակի։ Այսօր էլ ապրում են Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր հայրենակիցներ, որոնց հետ միասին սգում ենք մեր նախնիների հիշատակը։

Ոգեկոչելով ցեղասպանության զոհերի հիշատակը` մենք գիտակցում ենք, որ միայն մեր գոյությամբ կարող ենք հաղթահարել Մեծ Եղեռնի հսկայական ցավը: Մենք պարտավոր ենք շարժվել առաջ ` կերտելով մեր պետականության ու հայ ժողովրդի արժանավայել գալիքը: Մեր` ապրողներիս պարտքն է ոչ միայն հիշել ու հարգել նրանց, այլև ապրել, աշխատել, զորանալ ու պայքարել կրկնակի ավյունով՝ նաև նրանց փոխարեն: Ապրել, աշխատել ու պայքարել կենսահաստատ աշխարհայացքով` հավատալով բարուն, մարդկայնությանը և արդարությանը:

Մենք միշտ վառ կպահենք մեր անմեղ զոհերի հիշատակը և այսուհետ էլ կանենք հնարավորը, որպեսզի այլևս երբեք ողբերգություններ չլինեն, որպեսզի մեր ժողովուրդը տոնի միայն հաղթանակներ։

Խոնարհումս՝ անմեղ զոհերի հիշատակին, ուժ, եռանդ և տոկունություն հայ ժողովրդին։

Մանվել Փարամազյան/Manvel Paramazyan

 

Միջազգային ճանաչում ունեցող երգեհոնահարուհին՝ Կապանում

09.10.2026 16:39

«Հայաստանի իշխանությունները կորցնում են առողջ բանականությունը»․ ռուս քաղաքագետը՝ Երևանի քաղաքականության մասին

09.10.2026 15:36

Գորիսի «Մեծ Հայք»  պարային ստուդիան՝ Շրի Լանկայում

09.10.2026 15:14

Ավելի ինտենսիվ գյուղատնտեսություն՝ ավելի շատ թունաքիմիկատներ․ ի՞նչ է կատարվում Հայաստանում․ «Էկոսֆերա»

09.10.2026 14:45

ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք

09.10.2026 14:37

Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների

09.10.2026 14:30

Մեղրի, ՏԻՄ ընտրություններ. Սյունիքի մարզպետը և Մխիթար Զաքարյանը՝ ՔՊ-ի քարոզչական թիմում

09.10.2026 14:23

Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը

09.10.2026 12:15

Ալմա-Աթայի հռչակագիրը հայ-ադրբեջանական խաղաղության հիմքերից է․ Փաշինյան

09.10.2026 11:47

Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը․ Ալիեւ

09.10.2026 11:36

ԱՊՀ երկրների առաջնորդների ընդլայնված գագաթնաժողովը մեկնարկել է

09.10.2026 11:29

ԿԳՄՍ փոխնախարար Քրիստինա Թաթարյանը ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել

09.10.2026 11:17