Արեն Պետրոսյան տենորը

10.03.2023 10:17
2534

Արեն Պետրոսյանը ծնվել է 2002 թ. Կապան քաղաքում։ Չորս-հինգ տարեկանից աչքի է ընկել երաժշտական ընդունակություններով։ Լսած երաժշտությունն իսկույն արտաբերել է, մաքուր երգել։ Հաճախել է երգի ստուդիա, որտեղ առանձնացել է երաժշտական ունակություններով և միանգամից երգել մեծերի հետ։ Արենին կյանքը ժպտաց, երբ հանդիպեց Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի դասատու Ռենա Աթաբեկովային։ Լսելով տղային, տեսնելով բացառիկ ընդունակությունները, հնչեղ ձայնային տվյալները՝ խորհուրդ տվեց հաճախել թիվ 2 երաժշտական դպրոց՝ Իրինա Դավիդյանի դասարան։ Ու սկսվեց Արենի փոքրիկ աստեղային ժամը։ Իրինա Դավիդյանը լսելով նրա հնչեղ ձայնը, տեսնելով ընդունակությունները՝ կենտրոնացավ դասական վոկալի վրա և ասաց, որ Արենին մեծ ապագա է սպասվում, սկսեց երեխայի հետ աշխատել։ Արենը սիրեց ուսուցչուհուն, սկսեց կատարել նրա բոլոր հանձնարարությունները, նույնիսկ՝ ինչպես սնվել, ինչպես հագնվել, քայլել, ժպտալ, և ստացվեց նրանց ճիշտ ու հաճելի համատեղ աշխատանքը։

Առաջին անգամ դպրոցից 2011 թ. նա մասնակցեց Գյումրու «Վերածնունդ» 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղ արժանացավ երկու խրախուսանքի՝ ռուսական երգի լավագույն կատարում և հանձնաժողովի խրախուսանքի։

2015 թ. Արենը կրկին մասնակցեց Գյումրու «Վերածնունդ» միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնին. այս անգամ արժանացավ առաջին կարգի դափնեկրի կոչման: Արտերկրից ժամանած ժյուրիի անդամները մոտեցել, հատուկ ուշադրության են արժանացրել Արենին։

Գյումրու «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի ղեկավարների առաջարկությամբ Արենը մեկնեց Սլովենիա՝ համերգի և վարպետության դասեր առավ Լյուբով Կազարնովսկայայից:

2017 թ. Արենը մասնակցեց «Արտ-Մյուզիք» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղ դարձյալ արժանացավ առաջին կարգի դափնեկրի կոչման։ Նրա աշխատասիրությունն Իրինա Դավիդյանին ստիպում էր Արենի հետ առաջ գնալ։

2017 թ. ամռանն Արենը և իր ուսուցչուհին մասնակցեցին Մոսկվայում կայացած «Քայլ առ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղից Արենը վերադարձավ «Գրան Պրի» հատուկ մրցանակով, իսկ Իրինա Դավիդյանն առաջին կարգի մրցանակով։

Դպրոցն ավարտելուց հետո (ուսուցչուհու խորհրդով), ընդունվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալի բաժինը։ Այժմ շարունակում է ուսումը՝ առանձնանալով  յուրահատուկ տենորով։

Գայանե Հարությունյան

Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի տնօրեն

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40