Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սյունիքում

24.03.2014 14:18
2121

Կառավարությանն անվստահություն հայտնելը կիսամիջոց է. այս մասին անցած շաբաթ Կապանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` ընդգծելով, որ երկրում փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է ամբողջական իշխանափոխություն:

Այս հայտարարությունը Րաֆֆի Հովհաննիսյանն արել է անցած ուրբաթ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո: Ոչ իշխանական չորս ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը» այս փուլում համաձայնել են համագործակցել կառավարությանն անվստահություն հայտնելու ԲՀԿ-ի նախաձեռնության շուրջ` հույս ունենալով, որ հետագա փուլերում արդեն կհամագործակցեն ամբողջական իշխանափոխության շուրջ:

«Եթե կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը երբեւէ ներկայացվի խորհրդարան, «Ժառանգությունը» երբեք դեմ չի քվեարկի: Մենք կողմ ենք, բայց դա կիսամիջոց է: Մի վարչապետ, մի նախարար, մի չինովնիկ փոխելով ոչինչ չի փոխվի…. Մենք բոլորս գիտենք, որ մեր արատն ամենավերեւից է», – ասել է Հովհաննիսյանը:

Կապանցիների առջեւ ելույթ ունենալով Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծել է, թե այսօր բոլորն են գիտակցում, որ այսպես շարունակել չի կարելի, եւ նրանք, ովքեր կարծում են, թե պետք է սպասել հերթական ընտրություններին, ապա պատրանքների մեջ են. երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, եւ եթե քաղաքական ու քաղաքացիական ուժերի լայն համախմբում տեղի չունենա, ապա մեղավոր կլինեն բոլորը: Հովհաննիսյանը, ի դեպ, չի մոռացել քաղաքական ուժերին հիշեցնել, թե ինչպես անցած տարի նախագահական ընտրություններում իրեն որեւէ մեկը չսատարեց:

«Անցյալ տարի չուզեցին, որովհետեւ թեկնածուն ուրիշ տեղից էր, ուրիշ կուսակցությունից, քաղաքացիական հասարակությունից էր... ես քեն պահող, նեղացող մարդ չեմ։ Ժողովուրդը մի բան է պահանջում, միացեք, վերջացրեք այս մղձավանջը», – ասել է «Ժառանգության» առաջնորդը։

Ինչպես Գագիկ Ծառուկյանն էր ԲՀԿ համագումարում հայտարարել, թե երկրում փոփոխություններ իրականացնելու ճանապարհին պատրաստ է զարգացման ցանկացած սցենարի եւ լավ հասկանում է սպառնացող վտանգները, Հովհաննիսյանը նույնպես հայտարարել է, թե պատրաստ է զոհողությունների։
«Պատրաստ եմ զոհողության, բայց ոչ երբեք էշ նահատակի, որ առանց օբյեկտիվ, առարկայական ռեսուրսի մենք ունենանք հարյուր թաղումներ մեր երկրում», – ասել է նա։

Ի դեպ, կապանցիների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ անցած տարի տեղի ունեցած նախագահական ընտրություններին եւ դրան հաջորդած հետընտրական իրադարձություններին, երբ ապրիլի 9-ին այլընտրանքային երդմնակալության օրը Բաղրամյան պողոտայում ոստիկանության հետ բախումներից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ գնաց Ծիծեռնակաբերդ աղոթելու: Այս աղոթքը շատերի կողմից միանշանակ չէր ընդունվել: «Ժառանգության» առաջնորդն իրեն քննադատողներին հակադարձել է` միայնակ արել են այն, ինչ կարողացել են:

«Ինչպես եղավ, որ «Սերժիկ հեռացիր» կոչերի ներքո ոստիկանապետը մեր հետեւից վազեց մոմով եւ ուզեց մեզ հետ լինել։ Դա իր հարգելի որոշումն էր, բայց թող ոչ մեկը հեքիաթներ չհյուսի մեր պայքարի մասին։ Մենք տարանք մեր պայքարը որքան հնարավոր է, առանց որեւէ այլ քաղաքական ուժի զորակցության, առանց որեւէ այլ օտար մայրաքաղաքի օգնության», – ընդգծել է «Ժառանգության» առաջնորդը։

Րաֆֆի Հովհանիսյանի հետ միասին Կապան, Սիսիան եւ Գորիս այցելած «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ Հովհաննիսյանը ոչ իշխանական ուժերի ղեկավարներին առաջարկել է հանդիպել` օրակարգում ունենալով ամբողջական իշխանափոխություն իրականացնելու հարցը: Նման առաջարկով Հովհաննիսյանը հանդես է եկել Կապանում ժողովրդի հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Ստեփան Սաֆարյանը մեզ հետ զրույցում վերահաստատելով «Ժառանգության» մոտեցումը, ընդգծեց, որ իրենք դեմ չեն կառավարության հրաժարականի պահանջին, բայց «Ժառանգությունը» չի զլանա կրկին հայտարարել, որ կառավարության հրաժարականի պահանջը մասնակի լուծում է, կես քայլ է, եւ այն չէ, ինչին սպասում է հասարակությունը. «Այդ դիտարկումները, ի դեպ, բարձրացրին հենց իրենք` հանդիպման եկածները, ովքեր նշում էին, որ չեն պատկերացնում, որ մասնակի կամ փուլային իշխանափոխությունը որեւէ շանս ունի երկրում արմատական փոփոխության հանգեցնելու»:

Ի պատասխան մեր հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ եթե վստահություն չունենան, որ կառավարությանն անվստահություն հայտնելու քայլին կհաջորդի ամբողջական իշխանափոխության պահանջը, ապա «Ժառանգությունը» չի մտնի այդ գործընթացի մեջ, Ստեփան Սաֆարյանն ասաց, թե այդ հարցին սպառիչ պատասխան կարող է տալ կուսակցության ղեկավարը, բայց ամեն դեպքում կուսակցության գլխավոր քարտուղարը հետեւյալ համոզմունքն ունի. – «Եթե ամբողջական իշխանափոխության շուրջ համախմբում չկա, բնականաբար, այդտեղ որեւէ մեկը չի լինելու, ոչ միայն «Ժառանգությունը», այլեւ մյուսները»։

azatutyun.am, 17.03.2014

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40