Ադրբեջանը հայտնվել է լրագրողների համար աշխարհի խոշորագույն բանտերի տասնյակում․ RSF

09.12.2025 11:37
455

Սպանված լրագրողների թիվը կրկին աճել է: Անցյալ տարվա ընթացքում 67 լրատվամիջոցների սպանված մասնագետներից առնվազն 53-ը պատերազմի կամ հանցավոր ցանցերի զոհեր են. տեղեկացրել է Reporters Without Borders (RSF) միջազգային կազմակերպությունը։

Վերջին 12 ամիսների ընթացքում սպանված լրագրողների գրեթե կեսը (43%) սպանվել է Գազայում Իսրայելի զինված ուժերի կողմից։ Ուկրաինայում ռուսական բանակը շարունակում է թիրախավորել օտարերկրյա և ուկրաինացի լրագրողներին։ Սուդանը ևս դարձել է լրատվական մասնագետների համար բացառիկ մահացու պատերազմական գոտի։

Մեքսիկայում կազմակերպված հանցավոր խմբերը պատասխանատու են 2025 թվականին լրագրողների սպանությունների տագնապալի աճի համար։ Մեքսիկան լրագրողների համար աշխարհում երկրորդ ամենավտանգավոր երկիրն է՝ 9 սպանված։

Լրագրողներն ավելի մեծ ռիսկի են ենթարկվում իրենց սեփական երկրներում։ Այս տարի սպանվել Ուկրաինայում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով սպանվել է ֆրանսիացի ֆոտոլրագրող Անտոնի Լալիկանը, իսկ  սալվադորցի լրագրող Խավիեր Հերկուլեսը սպանվել է Հոնդուրասում, որտեղ նա ապրել է ավելի քան մեկ տասնամյակ: Մյուս բոլոր սպանված լրագրողները լուրերը լուսաբանել են իրենց երկրներում:

Աշխարհում ներկայումս կալանավորված է 503 լրագրող: Լրագրողների համար աշխարհի ամենամեծ բանտը դեռևս Չինաստանն է (121), Ռուսաստանն (48) այժմ երկրորդ տեղում է՝ բանտարկելով ավելի շատ օտարերկրյա լրագրողների, քան որևէ այլ պետություն՝ 26 ուկրաինացի: Երրորդ տեղում է Մյանման (47):

Ադրբեջանը ևս հայտնվել է լրագրողների համար աշխարհի խոշորագույն բանտերի տասնյակում՝ 25 ձերբակալված լրագրողով, որոնցից 20-ը ձերբակալվել են 2024 թվականի դեկտեմբերի 1-ից ի վեր։

Բաշար ալ-Ասադի ռեժիմի անկումից մեկ տարի անց նրա կառավարման օրոք ձերբակալված կամ գերի ընկած լրագրողներից շատերը դեռևս չեն հայտնաբերվել, ինչը Սիրիան դարձնում է անհետ կորած լրատվական մասնագետների ամենամեծ թիվն ունեցող երկիրն՝ աշխարհի ընդհանուր թվի մեկ քառորդից ավելին:
 
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40