Պապիկյանը զինծառայողներին է ներկայացրել ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի նոր հրամանատարին

29.05.2025 14:38
543

Բրիգադի մի շարք զինծառայողներ պարգևատրվել են արժեքավոր նվերներով:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զինծառայողներին է ներկայացրել ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի նորանշանակ հրամանատար Ռուբեն Պապյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նախարարը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այսօր այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է խաղաղապահներին մասնագիտական տոնի առթիվ, անդրադարձել բրիգադի անցած ուղուն և միջազգային ասպարեզում ՀՀ խաղաղապահների երկարամյա ծառայությանն ու պատվաբեր առաքելությանը, ինչպես նաև ընդգծել, որ խաղաղարար առաքելություն իրականացնող ՀՀ բանակի զինծառայողները մշտապես աչքի են ընկել իրենց պատրաստվածության աստիճանով, կամային ու մասնագիտական բարձր որակներով՝ արժանանալով վերադաս ղեկավարության ու արտասահմանի բարձրաստիճան զինվորականների բարձր գնահատականին։

Բրիգադի մի շարք զինծառայողներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և օրինակելի ծառայության համար պարգևատրվել են արժեքավոր նվերներով:

Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը եզրափակվել է բրիգադի զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկների խոնարհման արարողությամբ։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34