Ադրբեջանը, Իսրայելի հետ սերտ համագործակցության ֆոնին, կարող է միանալ Աբրահամյան համաձայնագրերին. ԱՄՆ-ն ակտիվ դերակատար է այս գործընթացում. ԶԼՄ

29.07.2025 10:33
482

Աբրահամյան համաձայնագրերի ընդլայնման վերաբերյալ դիվանագիտական քննարկումների ֆոնին քաղաքական աղբյուրը Իսրայելի 7-րդ ալիքին հայտնել է, որ Ադրբեջանը կարող է միանալ համաձայնագրերին՝ հաշվի առնելով Իսրայելի հետ իր լայնածավալ համագործակցությունը։

Աղբյուրի խոսքով՝ դրան հասնելու ճանապարհը, ի թիվս այլ բաների, անցնում է Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև մերձեցման սխեմայի միջով։

Այս շաբաթ Միացյալ Նահանգներում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև կայացած լսումների ժամանակ հանրապետական սենատոր Սթիվ Դեյնսը խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր հանդիպման և Ադրբեջանի ու Իսրայելի միջև դիվանագիտական և էներգետիկ կապերի մասին։ Քննարկման ընթացքում Դեյնսը հիշատակել է Ադրբեջանի պետական SOCAR ընկերության և Իսրայելի միջև գազի գործարքը՝ նշելով, որ այն կբարձրացնի էներգետիկ անվտանգությունը: Դեյնսը հավելել է, որ Բաքվում հանդիպել է նաև Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի հետ և տպավորված է Բաքվի և Թել Ավիվի միջև համագործակցության պատմական խորությամբ:

Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Դանիել Շապիրոն նույն լսումների ժամանակ բացատրել է, թե ինչու է Ադրբեջանն ունի Աբրահամյան համաձայնագրերին միանալու ներուժ։

«Երբեմն մարդիկ հարցնում են. ինչպե՞ս կարելի է ընդլայնել Աբրահամյան համաձայնագրերը։ Գուցե՞ Ադրբեջանը։ Ադրբեջանը երկար տարիներ դիվանագիտական հարաբերություններ ունի Իսրայելի հետ և առաջատար մուսուլմանական երկրներից մեկն է, որն այդ կապերն ունեցել է դեռևս Աբրահամյան համաձայնագրերի կնքումից շատ առաջ։ Դրանց միանալու ռազմավարական կարևորությունն իսկապես անհերքելի է», - ասել է Շապիրոն։

Միաժամանակ, աղբյուրը պնդում է, որ Միացյալ Նահանգների և Ադրբեջանի նախագահների միջև մերձեցում է նկատվում։

Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի տեսանյութը, որում Ալիևը գովաբանում է իր ամերիկացի գործընկերոջը այն փաստի համար, որ Թրամփը միակ ԱՄՆ նախագահն է, որը պատերազմներ չի սկսել։ Նշվում է, որ Թրամփն առաջին անգամ իր սոցիալական ցանցում հրապարակել է օտարերկրյա նախագահի ելույթ։ Սա անսովոր քայլ է, որը վկայում է երկու ղեկավարների միջև հատուկ կապի մասին։

Կուլիսներում Վաշինգտոնի և Բաքվի միջև հարաբերությունները որոշ ժամանակ է՝ ջերմանում են։ 2025 թվականի առաջին կեսին երկրների միջև առևտուրը կազմել է գրեթե 600 միլիոն դոլար, ինչը 36 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Նշվում է, որ քանի որ ԱՄՆ վարչակազմը վերագնահատում է իր ազդեցությունը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, Ադրբեջանն ամրապնդում է իր դիրքերը և շարունակում է իրեն դիրքավորել ոչ միայն որպես Իսրայելի գործընկեր, այլև որպես նոր աշխարհաքաղաքական ասպարեզում խաղացող։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40