Ադրբեջանը միտումնավոր և համակարգված կերպով իրականացրել է էթնիկ հայերի բռնի տեղահանումը․ Freedom House

08.10.2024 22:39
1232

Հայաստանում Freedom House իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը Վարշավայում այսօր ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով տեղական ու միջազգային գործընկերների հետ կազմակերպության համատեղ պատրաստած փաստահավաք զեկույցի արդյունքները և ընդգծելով միջազգային իրավական քննության ու հաշվետվողականության հրատապ անհրաժեշտությունը:  
 
Զեկույցը փաստում է, որ Ադրբեջանը միտումնավոր ստեղծել է այնպիսի պայմաններ Լեռնային Ղարաբաղում (ԼՂ), որոնք անհնարին են դարձրել ԼՂ էթնիկ հայ բնակչության  այդտեղ մնալն ու գոյատևելը: Freedom House-ը հանդես է եկել մի շարք առաջարկություններով, այդ թվում կազմակերպությունը առաջարկում է, որ Միջազգային քրեական դատարանը իրականացնի մանրակրկիտ հետաքննություն և հնարավոր քրեական հետապնդում ԼՂ հայերի հանդեպ կատարված սարսափելի արարքների պատասխանատու անձանց նկատմամբ: 
 
Վերոնշյալ ելույթի հիման վրա Freedom House-ը իր X սոցիալական էջում կատարել է գրառում, որում մասնավորապես նշվում է. 
 
«Այսօր ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովի ընթացքում, մենք ներկայացրեցինք Լեռնային Ղարաբաղին նվիրված մեր փաստահավաք առաքելության արդյունքները, որը եզրակացրել է, որ Ադրբեջանի կառավարությունը միտումնավոր և համակարգված կերպով իրականացրել է էթնիկ հայերի բռնի տեղահանումը»: 

yerkir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40