Առաջին անգամ Իրանից Հայաստան է տեղափոխվել մեր հայրենակից դատապարտյալը՝ պատժի մնացած մասը ՀՀ-ում կրելու նպատակով

21.12.2023 21:59
758

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի որոշմամբ՝ առաջին անգամ Իրանի Իսլամական Հանրապետությունից պատժի մնացած մասը Հայաստանի Հանրապետությունում կրելու նպատակով իրականացվել է ՀՀ քաղաքացու փոխանցում: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունն իրավական փոխօգնության ոլորտում համագործակցում են «Դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի շրջանակներում: Համաձայնագիրը հնարավորություն է տալիս պետություններից մեկի տարածքում հանցագործություն կատարած և ազատազրկման ձևով պատժի դատապարտված անձանց տեղափոխել իրենց քաղաքացիության երկիր՝ պատժի մնացած մասը կրելու նպատակով։ Դատապարտյալների փոխանցման հարցերով կենտրոնական մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կողմից ՀՀ արդարադատության նախարարությունը:

Նշենք նաև, որ ՀՀ-ից ԻԻՀ մինչ օրս մի քանի տասնյակ դատապարտյալներ են փոխանցվել իրենց քաղաքացիության երկիր, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ քաղաքացու փոխանցում չի իրականացվել, ուստի չնայած օբյեկտիվ պատճառներին համաձայնագիրը երկու երկրների միջև միայն միակողմանի էր գործել։

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40