Ադրբեջանը ԶՈւ բարեփոխումների, մասնավորապես, թուրքական մոդելին անցնելու շրջանակներում, 4 նոր հատուկ նշանակության զորամաս է ձևավորել, թե բա՝ «խաղաղության դարաշրջան». Աբրահամյան

03.06.2022 19:09
1000

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Զինված ուժերի բարեփոխումների, մասնավորապես, թուրքական մոդելին անցնելու շրջանակներում, 4 նոր հատուկ նշանակության զորամաս է ձևավորել (Коммандо), ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանական լրահոսից ակնհայտ է, որ դրանք ամբողջությամբ պատրաստության են անցել թուրքական զորավարժարաններում և նմանատիպ զորքերի պատրաստության համար նախատեսված վայրերում։ Նախատեսված է, որ հետագայում նմանատիպ ստորաբաժանումների մի մասը պատրաստություն կանցնեն Ադրբեջանում՝ թուրքական գործուն մասնակցությամբ։

Թե բանակային կորպուսների, սահմանապահ զորքերի քանի զորամաս է հիմնվել, վերակազմակերպվել՝ դրա մասին մեկ այլ առիթով։

Իսկ Հայաստանում պաշտպանության նախարարը դեռ խոսում է 3 տարի առաջ ներդրված մասնավոր ճաշարաններից, առաջնագծում անհայտ պայմաններում զինծառայողներ են կորում, սահմանագծի որոշ կարևոր ուղղություններում զինծառայողները մարտական հերթապահություն են կրում վրաններում, Զինված ուժերում բարեփոխումները դանդաղում կամ բացակայում են, որովհետև նախարարին դա դուր չի գալիս... ու, ցավոք, այս շարքը շարունակելի է։

Թե բա՝ «խաղաղության դարաշրջան»», - գրել է պատգամավորը։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34