Ագարակն ու Մեղրին, նաև Լեհվազ բնակավայրն ամբողջությամբ կգազիֆիկացվեն (տեսանյութ)

14.08.2020 16:17
6992

Կապույտ վառելիքը կհասնի Մեղրի խոշորացված համայնքի բնակիչներին: Ագարակ ու Մեղրի քաղաքները և Լեհվազ բնակավայրն ամբողջությամբ կգազիֆիկացվեն։ Շինարարական աշխատանքներն արդեն երկու շաբաթ է՝ սկսվել են։

Հովիկ Արշակյան, «Արհովշին» ՍՊԸ գործադիր տնօրեն - Հենասյուներն ենք ամրացնում, հենասյուների վրայով պետք է գազի խողովակը անցկացվի, բաժանվի տներին։ Հենասյուները ամրացնելուց հետո, խնդրեմ, բարձրանում է, գազատարը վերևով գնում է։ Սա է ողջ պատկերը։ Իհարկե, դրանից հետո պետք է կատարվեն ներկման աշխատանքներ։

Մինչև խոշորացումը հարևան Իրանը Մեղրին ու Ագարակը գազիֆիկացնելու համար 2 միլիոն դոլար դրամաշնորհ էր տրամադրել, սակայն այդ գումարը չի բավականացրել, ու գործը կիսատ է մնացել։ Արդեն 2020-ին տարածքային զարգացման հիմնադրամն է 257 միլիոն դրամ ներդրել այդ բնակավայրերի գազիֆիկացման համար։

Հովիկ Արշակյան - 200 միլիոն դրամը տրվել է Մեղրի և Ագարակ քաղաքները գազիֆիկացնելու և 57 միլիոն դրամը՝ Լեհվազ բնակավայրի համար։ Մոտավորապես 2500 տնտեսություն արդեն կօգտվի գազիֆիկացումից։

Այսպիսով, երկար սպասված ու կարևոր խնդիր է լուծվում։

Հովիկ Արշակյան - Գազիֆիկացնելով տվյալ համայնքները՝ ոչ միայն լուծում ենք սոցիալական խնդիրը, այլ նաև զարկ ենք տալիս ջերմային տնտեսությունների զարգացմանը, քանի որ դրանց բացակայության դեպքում  ջերմային տնտեսությունները Մեղրի համայնքում, կարելի է ասել, դեռևս զարգացած չէին։

Լեհվազ բնակավայրում այս պահին շինարարական աշխատանքներ չեն կատարվում, քանի որ բնակավայրի ճանապարհների նեղության պատճառով խնդիրներ են առաջացել։ Նախագծում փոփոխություններ են կատարվում գործը վերսկսելու համար։ Կապույտ վառելիքը բնակիչներին հասանելի կլինի տարեվերջին։

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37