Գնդապետ Վահե Աղալարյանն ազատվել է ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պարտականություններից

10.04.2023 17:06
5282

Վահե Աղալարյանը ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար կամ, ինչպես ընդունված է ասել, Սյունիքի մարզի զինվորական կոմիսար նշանակվեց Արցախյան 3-րդ պատերազմի վերջին օրերին:

Մեր նորագույն պատմության դժվարագույն այդ օրերին, երբ ամենուրեք իշխում էին հուսահատություն և անորոշություն, Սյունիքում նման պաշտոնի ստանձնումը, անտարակույս, մեծ ռիսկ և պատասխանատվություն էր ենթադրում: Բայց նա չվարանեց և համարձակորեն ստանձնեց մարզի զինկոմի պարտականությունները: Եվ կարողացավ արժանապատվորեն գլխավորել զորակոչային և զորահավաքային այդ կառույցը, կատարել առաջադրված խնդիրները՝ քանիցս արժանանալով ՀՀ պաշտպանության նախարարության գնահատանքին:

Մի փոքր տարօրինակ է (եթե ոչ տարակուսելի) 44 տարեկան գնդապետին, փորձառու զինվորականին ու կազմակերպչին զինված ուժերի շարքերից զորացրված տեսնելը, եթե նույնիսկ ինքն է զորացրման ցանկություն հայտնել:

Հարգելի գնդապետը խոստացավ երբևէ պատասխանել «Սյունյաց երկրին» հետաքրքրող հարցերին՝ կապված իր անսպասելի պաշտոնաթողության հետ:

Մինչ այդ մենք նրան շնորհակալություն ենք հայտնում՝ պատերազմական և հետպատերազմական դժվարին օրերին Սյունիքում կատարած աշխատանքների համար:

Քանիցս ականատես ենք եղել, թե ինչպիսի ոգևորությամբ է նա կազմակերպում զորահավաքը Սյունիքում՝ ամեն մի զորահավաք վերածելով համաժողովրդական տոնակատարության:

Այնպես որ՝ հաջողություն ենք մաղթում գնդապետ Վահե Աղալարյանին և հույս հայտնում, որ նրա փորձը և գիտելիքները դեռ կօգտագործվեն մեր զինված ուժերում:

«Սյունյաց երկրի» հետ հեռախոսազրույցում Վահե Աղալարյանն ասաց. «Իմ սիրելի պարբերականի միջոցով նախևառաջ շնորհակալություն եմ հայտնում բոլոր-բոլորին՝ իմ մարտական ընկերներից սկսած, համատեղ ու նվիրական աշխատանքի համար: Նաև ուզում եմ տեղեկացնել՝ Սյունիքից հեռանալու մտադրություն չունեմ, իսկ հարկ եղած դեպքում իմ զինվորական փորձով լինելու եմ հայրենակիցներիս՝ Սյունյաց աշխարհի հերոսական ժողովրդի հետ՝ ամենադժվարին և պատասխանատու տեղամասերում»:

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02