ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը կգլխավորի Լեռնիկ Պետրոսյանը

13.12.2022 17:48
6173

Դեկտեմբերի 13-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ռեկտոր Գոռ Վարդանյանը բուհի Կապանի մասնաճյուղում աշխատակազմին ներկայացրեց մասնաճյուղի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Լեռնիկ Պետրոսյանին:

Պաշտոնակալության արարողությանը մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ռեկտորի տեղակալ Կարապետ Թոռչյանը, մասնաճյուղի տնօրենի արդեն նախկին պաշտոնակատար Արթուր Կոստանդյանը:

Բացման խոսքում Գոռ Վարդանյանը նախ շնորհակալություն հայտնեց Արթուր Կոստանդյանին՝ Կապանի մասնաճյուղում վեցամյա գործունեության և մայր բուհի հետ համագործակցության համար, այնուհետև ներկայացրեց մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանին՝ որպես մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Բանախոսը կարևորեց մարզում կրթական այնպիսի միջավայրի ստեղծումը, որ երիտասարդը նախընտրի  ինժեներական կրթություն ստանալ Սյունիքում, այլ ոչ թե մայրաքաղաքում, ասել է թե՝ բարձրագույն կրթություն ստանալու ապագան տեսնի իր մարզում, հայրենի քաղաքում:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝  Լեռնիկ Պետրոսյանը ընդգծեց այն միտքը, որ մայրաքաղաքում կրթություն ստացած սյունեցիների 90 տոկոսը հետ չի վերադառնում հայրենի բնօրրան: Եվ համոզմունք հայտնեց, որ գործընկեր կազմակերպությունների և մայր բուհի հետ համագործակցելով, հետևողականորեն կկատարեն մասնաճյուղին վերապահված առաքելությունը: Մանավանդ, որ այդ առաքելությունն իր մեջ ռազմավարական շեշտեր է պարունակում: Բանախոսը նաև ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բնագիտական առարկաների դրվածքը հանրակրթական դպրոցներում  հեռու է բավարար լինելուց:

Կապանի  ինստիտուտի նորանշանակ ղեկավարին բարեմաղթանքներ հղեց նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը:

Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02