ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը լրատվամիջոցների հարցին

24.08.2023 10:43
681

English ⬇

ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը լրատվամիջոցների հարցին

___________________________________

???? BBC-ադրբեջանական ծառայությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, թե Ղարաբաղի իշխանությունները հակված են համաձայնել Աղդամի ճանապարհի բացմանը, և որ առաջիկա օրերին այս հարցով կողմերի միջև հանդիպում է կայանալու Բարդայում։ Արդյոք այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը։

???? Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ արցախյան կողմը մշտապես հանդես է եկել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման դիրքերից։ Միաժամանակ, նման բանակցությունները պետք է ընթանան կողմերի միջև համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում, ինչը թույլ կտա երաշխավորել, որ բանակցություններն ընթանում են միջազգային իրավունքի նորմերին ու պահանջներին համապատասխան։ Արցախյան կողմը բազմաթիվ անգամ միջնորդների միջոցով հանդես է եկել հանդիպումների մասին նախաձեռնություններով, ադրբեջանական կողմը սակայն մերժել է դրանք:

Հավելենք, որ ցանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում, առավել ևս առանց միջազգային միջնորդների ներկայության, բավականին մեծ ռիսկեր է պարունակում` հատկապես հաշվի առնելով ԿԽՄԿ մանդատի ներքո գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը, այն էլ ՌԴ խաղաղապահների ներկայությամբ։

Ինչ վերաբերում է Աղդամի ճանապարհին, ապա ԱՀ նախագահի մամուլի խոսնակն այսօր անդրադարձել է այդ թեմային։

➡ https://www.nkr.am/hy/news/2023-08-23/Press_Answer

[ԱՀ արտաքին գործերի նախարարություն]

Response of the Information and Public Relations Department of the Foreign Ministry of Artsakh to the Mass Media Question

___________________________________

???? Citing its sources, the BBC-Azerbaijan Service has reported that the authorities of Karabakh are inclined to agree to the opening of the Aghdam road and that a meeting between the parties on this issue will be held in Barda in the coming days. Does this information correspond to the reality?

???? We would like to stress that the Artsakh side has always acted in a peaceful way, sticking to the position of a comprehensive settlement of the Azerbaijani-Karabakh conflict through negotiations. At the same time, such negotiations should proceed within the framework of the international format agreed between the parties, which will allow to guarantee that they are held in accordance with the norms and principles of international law. The Artsakh side has repeatedly made proposals for meetings via mediators, but the Azerbaijani side has rejected them.

We'd also like to note that any meeting in the territory of Azerbaijan, moreover, without the involvement of international mediators, are greatly risky, especially considering the fact of kidnapping Vagif Khachatryan, who was under the mandate of the ICRC, in the presence of the Russian peacekeepers.

As for the Aghdam road, Spokesperson of the President of Artsakh has addressed the issue today.

➡ https://www.nkr.am/en/news/2023-08-23/Press_Answer

[Artsakh Ministry of Foreign Affairs]

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40