Ագրարային համալսարանի կազմում գործող քոլեջները չունեն պետական հավատարմագրում

18.03.2026 11:55
407

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը շուրջ 1 տարի գործում է առանց պետական հավատարմագրման: 

Պարզվում է, որ համալսարանի կազմում գործող գյուղատնտեսական քոլեջներն ընդհանրապես չեն էլ ունեցել պետական հավատարմագրում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ղազարյանը.

«2026 թվականի մարտի 6-ին հարցում էի ուղարկել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի տնօրենին և խնդրել էի տրամադրել տեղեկատվություն հետևյալի մասին. Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կազմում գործում են 4 քոլեջներ՝ Երևանի Ա. Քոչինյանի անվան, Շիրակի քոլեջները, ինչպես նաև Սիսիանի և Վանաձորի մասնաճյուղերում գործող քոլեջները:

ՀՀ գործող օրենսդրության համաձայն քոլեջները ևս պետք է հավատարմագրվեն: ՈԱԱԿ կայքում չկարողացա գտնել տեղեկատվության վերոնշյալ 4 քոլեջների հավատարմագրված լինելու վերաբերյալ: Որևէ տեղեկատվություն առկա չէ նաև համալսարանի 2021թ. հավատարմագրման փորձագիտական զեկույցում: Խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, որ հավատարմագրված են այս քոլեջները, թե ոչ, և արդյոք իրավական պահանջ է դրանց հավատարմագրումը:

Ստացել եմ հետևյալ պատասխանը, ըստ որի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի քոլեջները չեն անցել ինստիտուցիոնալ հավատարմագրում, սակայն պարտավոր էին անցնել: 

Հետևությունները թողնում եմ ընթերցողներին: Կից ներկայացնում եմ իմ ուղարկված հարցումը և ստացված պատասխանը»:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40