Ազատ տեղաշարժի սահմանափակումները Հայաստանում հանվեցին. ինչ կանոններ պետք է պահել

04.05.2020 10:32
1230

Հայաստանում այսօրվանից՝ մայիսի 4-ից սկսած տեղարշարժի թերթիկի անհրաժեշտություն այլևս չկա: Պարետի որոշմամբ, սակայն, դեռ գործում է հանրային տրանսպորտի արգելքը: Այս սահմանափակումը դեռ կգործի՝ նկատի ունենալով համավարակի տարածման հետ կապված հասարակական տրանսպորտի բարձր ռիսկայնությունը: Կգործեն միայն տաքսիները։

Հանվել են նաև տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակների վերաբերյալ սահմանափակումները: Մայիսի 4-ից գործում են բացօթյա ռեստորանները, սրճարանները: Անհատական ծառայությունները, որոնց խմբում են լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահների գործունեությունը նույնպես թույլատրված են:
 
Բացվել է մշակող արդյունաբերությունը՝ բոլոր գործունեության տեսակներով: Բուսաբանական և կենդանաբանական այգիները և բնության հատուկ պահպանվող տարածքները նույնպես բացվել են: Սպորտային օբյեկտների գործունեությունը թույլատրված է՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ՝ սպորտային միջոցառումների անցկացման համար: Սահմանափակումների վերացմամբ, սակայն, սպասվում է ավելի խիստ վերահսկողություն: Հայաստանում տնտեսական գործունեության տեսակների, ազատ տեղաշարժի սահմանափակումների վերացմանը զուգահեռ մի քանի ուղղություններով մշակվել են ուղեցույցներ, թե աշխատավայրերում ինչպիսի կանոններ պետք է գործեն:

Դրանք կօգնեն գործատուներին ավելի արդյունավետ կազմակերպել կանխարգելիչ աշխատանքները: Կանոններն ու ուղեցույցները հրապարակված են կառավարության կայքէջում, նաև Covid19.gov.am կայքում: Սկզբունքները նույնն են բոլոր տեսակի գործունեությունների համար՝ աշխատողների միջև, հաճախորդների հետ շփվելիս ապահովել սոցիալական հեռավորություն, հիգիենիկ տարբեր միջոցառումների իրականացում՝ ախտահանումներ, օդափոփոխություն, ձեռքերի հաճախակի լվացում: Այն դեպքերում, երբ աշխատողները կամ հաճախորդները կունենան ջերմություն, պետք է անպայման լքեն աշխատավայրը և դիմեն բժշկի:

Մյուս կարևոր միջոցառումների շարքում է խոցելի խմբերի՝ 65 տարեկան և բարձր անձանց, ինչպես նաև քրոնիկ հիվանություններով տառապող անձանց հեռահար աշխատանքների կազմակերպումը՝ հնարավորության դեպքում: Տնտեսական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է աշխատեն բացառել ժողովների անցկացումները կամ փոքրաթիվ անձանցով պետք է անցկացնեն՝ նորից ապահովելով սոցիալական հեռավորությունը: Գործող բացօթյա սրճարաններում, ռեստորաններում մատուցողները պետք է կրեն պաշտպանիչ դիմակ, ձեռնոց:

Մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակված էր մարտի 24-ի ժամը 23:59-ից՝ Հայաստանի ողջ տարածքում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Սահմանված էր անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով: Սահմանվել էին բացառություններ՝անձը հաստատող փաստաթղթի և տեղաշարժի թերթիկի առկայության դեպքում: Թույլատրված էր մի քանի տնտեսական գործունեության տեսակների գործունեությունը, մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40