«Սթրիթբոլը» Կապանում

26.08.2024 15:45
712

Օգոստոսի 24-ին առավոտից աշխուժություն էր Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում և մշակույթի կենտրոնի հարակից տարածքում: Առաջինում բասկետբոլի հրապարակ էր ձևավորվել, երկրորդում ֆուտբոլի մինի խաղադաշտ: Կապան էր ժամանել «Սթրիթբոլ Արմենիան», որ հիմնադրել են Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը և ֆրիսթայլեր Հայկ Աղաքարյանը:

Սթրիթբոլը բասկետբոլի տարատեսակ է՝ սկզբնավորված Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Սովորական բասկետբոլից տարբերվում է խաղացողների քանակով (խաղում են երեքը՝ երեքի դեմ) և խաղահրապարակով (բասկետբոլի սովորական խաղադաշտի կեսն է՝ մի զամբյուղով): Մարզաձևը օլիմպիական է, Փարիզի օլիմպիական խաղերում չեմպիոն դարձան Հոլանդիայի տղամարդկանց և Գերմանիայի կանանց հավաքականները:

«Փողոցային» ֆուտբոլի դեպքում ևս թիմերը հանդես են գալիս երեքական խաղացողներով:

Ինչևէ, մինչև երեկոյան ժամը 20-ը տեղի ունեցան հանդիպումներ, որ անտարբեր չթողեց ոչ ոքի: Մանուկներին առանձնապես ոգևորություն պատճառեց ֆրիսթայլեր Հայկ Աղաքարյանի ֆուտբոլային հնարքները, ում հետ յուրաքանչյուրն ուզում էր լուսանկարվել:

Ինչպես «Սյունյաց երկրին» տեղեկացրեց Դավիթ Մանոյանը, Սյունիքը տասներորդ մարզն է, որտեղ «Սթրիթբոլ Արմենիան» այցելել է, մնում է հյուրընկալվել Արագածոտնում։ Մարզերում առաջին երեք տեղ գրավածները սեպտեմբերի վերջին Երևանում կմասնակցեն, «Սթրիթբոլ Արմենիայի» մեծ եզրափակչին։

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40