ԱՀ ԱԱԾ տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ

20.12.2021 12:37
1401

ԱՀ ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանի շնորհավորական ուղերձ է հղել ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ:

ԱՀ ԱԱԾ տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ

Ուղերձը ներկայացնում ենք ստորև․

«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների հարգելի ծառայողներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ և համակարգի վետերաններին մասնագիկական տոնի կապակցությամբ: Արցախի Հանրապետության ազգային անվտանգութան համակարգը վերակազմավորվելով Արցախյան ազատամարտի տարիներին ծանրակշիռ ներդրում է ունեցել Հայրենիքի պաշտպանության, անկախության կերտման և պետականաշինության կարևոր գործում:

2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ազգային անվտանգության մարմիններն անցել են լրջագույն փորձությունների միջով, մասնակցել ռազմաճակատի տարբեր ուղղություններում ծավալված մարտական գործողություններին, անգնահատելի ներդրում ունեցել մի շարք թեժ կետերում հատուկ առաջադրանքների կատարման ընթացքում։

Ազգային անվտանգության ծառայությունը պատերազմի ժամանակ ունեցավ 18 զոհ և 49 վիրավոր, ևս մեկ ծառայակցի ճակատագիր դեռևս անհայտ է։ Հավերժ փառք մեր նվիրյալներին։ Հայրենիքը երբեք չի մոռանա իր անմահ հերոսների սխրանքները։

Ազգային անվտանգության ծառայության կողմից կատարվող որոշ աշխատանքներ և գործառություներ տեսանելի են հանրությանը, բայց համակարգի առանձնահատկությունից ելնելով՝ մեծածավալ աշխատանքներ կատարվում են անտեսանելի ճակատներում, ուր ծառայում են նվիրումով ու պրոֆեսիոնալիզմով օժտված սպաներ, որոնք կատարում են լուրջ վերլուծական ու ինտելեկտուալ աշխատանք՝ անձի, հասարակության և պետության դեմ ուղղված ներքին ու արտաքին սպառնալիքների հակազդման, կանխարգելման ու չեզոքացման ուղղությամբ։

Անգնահատելի է համակարգի այն աշխատակիցների բարեխիղճ, պատասխանատու ու անձնվեր ծառայությունը, որոնք նպաստել են կառույցի ձևավորման, զարգացման և բարի ավանդույթների ձևավորման գործընթացներին:

Պատերազմից հետո Արցախում ու տարածաշրջանում ունենք նոր իրողություններ ու մարտահրավերներ, որոնց համարժեք արձագանք տալու համար ազգային անվտանգության մարմիններում կատարվում են համապատասխան բարեփոխումներ։

Ազգային անվտանգության մարմինների հարգելի ծառայողներ, կրկին շնորհավորելով բոլորիս մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ ծառայության մեջ՝ ի շահ մեր հայրենիքի»:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27