Սիսիանցի նորակոչիկների հերթական խումբը մեկնեց հայոց բանակ

19.07.2022 22:06
3277

Սույն թվականի հուլիսի 18-ին Սիսիանի համայնքի նորակոչիկների հերթական խումբը մեկնեց հայրենիքին ծառայելու: Այդ կապակցությամբ Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում, որին ներկա էր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ ՊՆ Սյունիքի մարզի զորահավաքային և զորակոչային տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Վահե Աղալարյանը, ով իր խոսքում նշեց, որ պետության սահմանների անսասանությունը, հետայսու, նաև նորակոչիկների նպատակը պետք է լինի:

Խոսքով հանդես եկավ նաև համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը, ով ներկաներին վստահեցրեց, որ բարձր է տղաների մարտական ոգին.

նրանք մեկնում են ծառայության բարձր տրամադրվածությամբ և մեծ հայրենասիրությամբ:

Սիսիա՛ն, հզոր ես ու անպարտելի, քանզի անցար արհավիրքի միջով, բայց միևնույն է, որդիներիդ երգ ու պարով ես ճանապարհում հայրենիքի սահմանները պաշտպանելու:

Բարի ծառայություն ձեզ, տղե՛րք և բարի՛ վերադարձ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40