ԱՀ առողջապահության ոլորտի բարեփոխումները շարունակվում են

24.08.2021 16:06
5406

ԱՀ առողջապահության նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակներում շարունակում է անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Բարելավվում է անպտղության պատճառագիտության  հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման պայմանները:

ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել է պետության կողմից երաշխավորված անվճար պայմանով բուժօգնության հետ կապված ծավալները և շահառուներին  ներկայացվող պահանջները:  Ըստ որի՝ վերարտադրողականության  օժանդակ տեխնոլոգիաներից  օգտվելու իրավունք ունեն 2 տարի  և ավելի  անպտղություն ունեցող (բացարձակ  ցուցումների դեպքում առանց  2 տարվա սահմանափակման) անզավակ, նշված հիմնական պահանջներին համապատասխանող  զույգերը՝

1.ամուսինները կամ ամուսիներից մեկը հանդիսանում է ԱՀ քաղաքացի և ամուսնությունը գրանցված է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2.ամուսիններից մեկը՝ կինը պատկանում  է  20-42  (ներառյալ) տարիքային խմբին.

ԱՀ առողջապահության նախարարության կողմից պետական պատվերի շրջանակներում արտամարմնային բեղմնավորում իրականացնում են ՀՀ «Վիտրոմեդ», «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» և «Ֆերթիլիթի սենթր» պտղաբերության և բժշկական կենտրոնները. հաշվի առնելով դրանց փորձը և գործունեությունը: Վերոնշյալ ծրագրից  օգտվելու  համար շահառուն  պետք է դիմի ԱՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ:

 Վերջին 6 ամիսների կտրվածքով արտամարմնային բեղմնավորման  են ուղեգրվել  35  զույգ, որից 21-ին արդեն  կատարվել է բեղմնավորում, 10-ի մոտ ստացվել է հղիություն: Օպերատիվ բուժումից հետո (լապարոսկոպիա և հիստերոսկոպիա) ևս 34 զույգ պատրաստվում է արտամարմնային բեղմնավորման:

7 ամիսների ընթացքում  Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ռեպրոդուկտոլոգիայի կաբինտն ունեցել է 4887 այց:

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02