Երեք հազար բնակարանների և առանձնատների կառուցումը սկսված է․ Արցախի նախագահ

22.05.2022 18:58
5033

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ժողովրդագրական խնդիրը Արցախի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներից մեկն է համարում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, «Ապագա Հայկականը» նախաձեռնության կողմից Ստեփանակերտում անցկացված Արցախում ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված ֆորումի փակման արարողության ժամանակ Հարությունյանը նշեց, որ ժողովրդագրական խնդիրը ունի իր սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառները։

«Մեր հենց այսօրվա առաքելությունը կայանում է նրանում, որ ոչ միայն ապրենք մեր հայրենիքի այս հատվածում, այլ ստեղծենք բոլոր նախադրյալները, որոնք թույլ են տալիս մեր այն հայրենակիցներին, ովքեր այսօր բնակվում են հայրենիքից դուրս՝ Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից դուրս, ստանալ այդ հնարավորությունը։ Մեր խնդիրը միայն Արցախի Հանրապետությանը չէ, այդ նույն ժողովրդագրական խնդիրը ունեն Հայաստանի Հանրապետությունում, և անկախության տարիներին, ցավոք, ժողովրդագրական բավարար ցուցանիշներ չի ապահովել։  Դրա համար, եթե խոսում ենք Արցախի ժողովրդագրական պատկերի, Արցախի անվտանգության, Արցախի քաղաքական խնդիրների վերաբերյալ, ապա մենք պետք է հաշվի առնենք, որ առանց մայր հայրենիքի, առանց Հայաստանի Հանրապետության հզոր հայրենիք հնարավոր չի ունենալ»,- ասաց Հարությունյանը։

Արցախի նախագահը անհրաժեշտ է համարում հայրենակիցների համար պայմաններ ստեղծել, որը կխթանի բնակչության աճը։

«Տեղյակ եք, որ այսօր լայնածավալ բնակարանաշինություն է ընթանում, և այն սխալը, որը թույլ ենք տվել 1990-ականներին, երբ  տասնյակ հազարավոր մարտակերտցիների և շահումյանցիների Արցախի Հանրապետությունում ապրելու այդ հնարավորությունը բաց ենք թողել, այսօր դա չպետք է կրկնենք։ Չպետք է կրկնենք, և ոչ միայն բռնի տեղահանված հայրենակիցներին պետք է հնարավորություն տանք հետ գալ Արցախում ապրելու, այլ նաև պետք է ստեղծենք պայմաններ նրանց համար, ովքեր ուզում եմ ապրել Արցախում՝ այդ նույն պայմանները ապահովելով։ Արդեն մոտ 600 ընտանիք բնակարաններով ապահովված են։ Ընթացքում են գյուղերում առկա հին բնակֆոնդի վերականգման աշխատանքները, որոնք էլի ուղղում ենք ոչ միայն տեղահանվածների, այլ նաև այն ընտանիքների, որոնք բազմազավակ են և բնակարանային խնդիրներ ունեն։

3 հազար բնակարանների և առանձնատների կառուցումը սկսված է, իսկ ընդհանուր մեր ծրագիրը 7 հազար նոր տուն կառուցելն է։ Դա պետք է ավարտենք։ Եվ այն գաղափարախոսությունը, որ եթե ուզում ենք Արցախում ունենալ ժողովրդագրական աճ, բոլոր այդ խնդիրների մեջ գլխավորը պետք է լինի  բնակարանաշինությունը։ Եվ մեր կարգախոսը՝ «Յուրաքանչյուր Արցախի ընտանիքին առանձին բնակարան», պետք է կյանքի կոչենք»,- եզրափակեց Արայիկ Հարությունյանը։

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02