Շուշին իր նշանակությամբ մեծ կարևորություն է ունեցել ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլ ամբողջ Հարավային Կովկասի համար. Ռուբեն Վարդանյան

23.03.2023 21:12
3753

Շուշին Արցախի ամենահարուստ ու զարգացած քաղաքն էր, որտեղ գործում էին դատարաններ, դպրոցներ, համքարություններ, գործարաններ և կառուցվել էր Արցախի առաջին տպագրատունը։ Շուշիի պես շեն քաղաքը իր նշանակությամբ շատ «գրավիչ» էր թուրքերի համար։ 1905 թվականից սկսած հայերի հետ հրահրվող պարբերական բախումների թիվը սկսեց աճել։

Շուշիում 1920 թվականի մարտին ադրբեջանցիները կոտորեցին տասնյակ հազարավոր հայերի։ Քաղաքն ավերվեց ու թալանվեց։
Հատկանշական է, որ երբ Շուշիի ջարդերից տասը տարի անց ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը կնոջ հետ այցելեց Հայաստան, եղավ Արցախում և Շուշիում, քաղաքը տեսավ այնպես, ինչպես կոտորածից հետո էր՝ մռայլ, ավերված ու թալանված, իսկական մահվան քաղաք։

Նադեժդա Մանդելշտամն իր հուշերում նկարագրում է, թե 1920 թ. մարտին հայերի դեմ սկսված կոտորածից հետո ինչի էին վերածել արդբեջանցիները երբեմնի հարուստ ու բարեկեցիկ, ծաղկող ու հայկական Շուշին։ Իսկ նշանավոր բանաստեղծն այդ ճամփորդությունից հետո գրեց իր ամենամռայլ բանաստեղծությունը`

На высоком перевале
В мусульманской стороне
Мы со смертью пировали —
Было страшно, как во сне.

Нам попался фаэтонщик,
Пропеченный, как изюм,
Словно дьявола погонщик,
Односложен и угрюм.

То гортанный крик араба,
То бессмысленное «цо», —
Словно розу или жабу,
Он берег свое лицо:

Под кожевенною маской
Скрыв ужасные черты,
Он куда-то гнал коляску
До последней хрипоты.

И пошли толчки, разгоны,
И не слезть было с горы —
Закружились фаэтоны,
Постоялые дворы...

Я очнулся: стой, приятель!
Я припомнил — черт возьми!
Это чумный председатель
Заблудился с лошадьми!

Он безносой канителью
Правит, душу веселя,
Чтоб вертелась каруселью
Кисло-сладкая земля...

Так, в Нагорном Карабахе,
В хищном городе Шуше
Я изведал эти страхи,
Соприродные душе.

Сорок тысяч мертвых окон
Там видны со всех сторон
И труда бездушный кокон
На горах похоронен.

И бесстыдно розовеют
Обнаженные дома,
А над ними неба мреет
Темно-синяя чума.

Ռուբեն Վարդանյան / Рубен Варданян 

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11

Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը

23.10.2026 11:51

ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

23.10.2026 10:57

Պահա՛նջ՝ չեղարկե՛լ «Թրամփի ուղին»․ Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛

23.10.2026 10:46