ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն ուղերձ է հղել Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ

01.09.2022 10:38
1057

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանն ուղերձ է հղել Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է . «Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ,

հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ, կրթության ոլորտի պատասխանատուներ

Շնորհավորում եմ բոլորիս սեպտեմբերի 1-ի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ։

Նախորդ ուսումնական տարում միասին ստիպված էինք հաղթահարել մի շարք դժվարություններ, իսկ այս ուսումնականը սկսում ենք կրկին մեծ ցավով՝ տեղահանված ուսուցիչներով, աշակերտներով, Աղավնոյի կորսված դպրոցով, որտեղ, ցավոք, այս տարի չի լսվի դպրոցական զանգի ղողանջը։

Ակնհայտ է, որ կրթական համակարգի խնդիրներն ու հարցերը օրեցօր բազմապատկվում են՝ բոլորից պահանջելով մեծ ջանք ու եռանդ առկա մարտահրավերների դիմակայման գործում։

Այսօր, առավել քան երբևէ, մեր երկիրը զգում է կիրթ և հայրենանվեր սերնդի կարիք, որն իր գիտելիքներն ու հմտությունները կդարձնի հայրենիքի անվտանգության երաշխիքն ու հզորացման աղբյուրը։ Կրթության ուսերին են դրված երկրի ապագան ու ճակատագիրը։

Ուստի ամենքս պետք է բարեխղճորեն կատարենք մեր առջև դրված պարտականությունները, հասկանանք, որ յուրաքանչյուրիս ազնիվ աշխատանքով է ամրանում ու կայունանում երկրի հենքը։

Վստահ եմ, որ այս զրկանքներն ու դժվարությունները մեզ ավելի կկոփեն, և մենք կհաղթահարենք բոլոր փորձությունները՝ ստեղծելով ամուր և ճկուն կրթական համակարգ, որը կդառնա հայրենիքի ազատության ու անվտանգության պատասխանատուն։

Շնորհավորում եմ նաև վաղվա տոնի՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ, բոլորիս մաղթում նոր ուսումնական տարվա խաղաղ ընթացք ազատ ու անկախ Արցախում․․․»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40