Կարեն Գրիգորյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում

06.09.2022 17:26
1152

Սույն թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց տեխնիկական գիտությունների թեկնածու Կարեն Գրիգորյանը։

 Կարեն Գրիգորյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի զարգացման ծրագիրը: Նա հեռանկարային համարեց անօրգանական ոչ մետաղական համակարգերի ուսումնասիրությունը  և նանոկոմպոզիտային, գերմաքուր, գերկարծր, սպեկտորի լայն տիրույթում թափանցիկ,  ռադիացիոն կայուն  նյութերի ստացման տեսական և տեխնոլոգիական  հիմունքների մշակումը, Հայաստանի հանքային հումքի վերամշակման մետալուրգիական և քիմիական գործընթացների հետազոտությունը՝ ցրված և հազվագյուտ տարրերի  ( Re, W, Se, Te )  կորզման տեխնոլոգիական հիմունքների մշակումը, օքսիդային օքսիֆտորիդային համակարգերում ուղղորդված և նանոկառուցվածքավորված բյուրեղացման պրոցեսների ուսումնասիրությունը, թափանցիկ օպտիկական ակտիվ, ապակեկերամիկական, հազվագյուտ տարրերով լեգիրացված ապակեկերպ և բյուրեղային նյութերի մշակումը` կիրառելի միկրոէլեկտրոնիկայում, օպտոէլեկտրոնիկայում, քիմիական արդյունաբերությունում։

 Կարեն Գրիգորյանը կարևորեց կիրառական աշխատանքները, որոնք կնպաստեն ինչպես պաշտպանական խնդիրների լուծմանը, այնպես էլ տնտեսության զարգացմանը:

 Կարեն Գրիգորյանը ծնվել է 1961 թվականին: 1983թ-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությունը՝ ճարտարագետ-մետալուրգ:

 2005 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «γ -տրիդիմիտից վոլաստոնիտի ստացումը» թեմայով:

 Կարեն Գրիգորյանի գիտական հետաքրքություններն ընդգրկում են՝ վոլաստոնիտի սինթեզ և հատկությունների ուսումնասիրում և մեծածավալ արտադրության կազմակերպում, արդյունքների ներդրում ռետինատեխնիկական իրերի արտադրությունում, ոսկերչական կաղապարման փոշիների մշակում և կիսաարդյունաբերական տեղակայանքի մշակում, փոքր տրամաչափի հրթիռային շարժիչների մշակում:

Կարեն Գրիգորյանը 8 պատենտի, 30 գիտական հոդվածի, 13  զեկույցի հեղինակ է: Նա ՀՀ ԳԱԱ Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում աշխատում է 1983թ-ից՝ կրտսեր գիտաշխատողից մինչև տնօրեն:

  ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01