Տղերքը բանակ են մեկնում․ բարի ծառայություն․․․

09.01.2025 16:37
998

Հանրապետությունում 2024 թ․ նոյեմբերի 25-ից մինչև 2025թ. հունվարի 31-ը հայտարարված է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչ:

Սյունիքի մարզում տարվա առաջին զորակոչի մեկնարկը տրվեց Գորիսում՝ հունվարի 8-ին։

Վաղ առավոտվանից Գորիսի զինկոմիսարիատին հարող տարածքը լի էր մարդկանց բազմությամբ: Հայրենասիրական երգերի ու երաժշտության հնչյունների ներքո հավաքվել էին Գորիսի տարածաշրջանի բնակավայրերն ընդգրկող երեք խոշորացված համայնքի՝ Գորիսի, Տեղի, Տաթևի բազմաթիվ բնակիչներ՝ հայոց ազգային բանակ ճանապարհելու իրենց զավակներին, եղբայրներին, ընկերներին, բարեկամներին․․․

Ներկայանում եմ Սյունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Վահրամ Հարությունյանին, ով մոտ 30 տարվա զինծառայության հարուստ կենսագրություն ունի: Ծնվել է 1974թ. հունիսի 24-ին Եղեգնաձոր քաղաքում: 1997թ. գերազանցությամբ ավարտել է հայկական գյուղատնտեսական ակադեմիան, նույն տարվանից ընդգրկվել հայոց բանակում, զբաղեցրել տարբեր հրամանատարական պաշտոններ: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2024թ. նոյեմբերի 18-ից նշանակվել է ներկայիս պաշտոնին։

Փորձառու հրամանատարի կենսագրության մի շրջանը կապված է Սյունիքի հետ: Տարիներ առաջ, բանակային տարբեր կորպուսների հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալի պաշտոնում (թեև նստավայրը Գորիսն էր), հաճախ էր լինում Մեղրիում, Կապանում, Քաջարանում, Կարմրաքարում, Սիսիանում: Գիտի սյունեցու բնավորության առանձնահատկությունները, կամային ուժեղ հատկանիշները, որոնց շնորհիվ Սյունիքը թշնամու դեմ պայքարի դրոշակակիր է եղել դարեր շարունակ:

Ստորաբաժանման ղեկավարի թույլտվությամբ այցելում եմ զինկոմիսարիատի կաբինետները, որտեղ բժշկական հանձնաժողովը՝ Շողիկ Թունյանի ղեկավարությամբ, զորակոչվողների վերջին բուժզննումներն է իրականացնում, կատարում անհրաժեշտ փաստաթղթավորում: Այստեղ են մասնագիտական տարբեր ուղղվածության՝ Գորիսի ճանաչված բժիշկները՝  վիրաբույժ, թերապևտ, մաշկաբան … Որպեսզի չխաթարվի հանձնաժողովի աշխատանքը,  Գորիսի բժշկական կենտրոնի փոխտնօրեն, բժիշկ Լևոն Հարությունյանին հընթացս հարցնում եմ նորակոչիկների առողջական վիճակի մասին: Պարզվում է՝ թեև բոլորն առողջ են, բանակային ծառայության համար պիտանի, բայց ունեն որոշ սահմանափակումներ: Այդքանով դրական համարեց իրողությունը, որ չկան զինվորական ծառայությունից խուսափելու միտումներ:

Գորիսի տարածաշրջանի երեք խոշորացված համայնքի ղեկավարներից միջոցառմանը ներկա էր Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը։ Զորակոչի առթիվ իմ շնորհավորանքին ի պատասխան, համայնքապետն ասաց, որ եկել է բանակ ճանապարհելու համայնքից զորակոչվող երիտասարդներին։

Գորիսի մշակույթի կենտրոնի աշխատակից Նելլի Արզումանյանը Դավիթ-Բեկի, Անդրանիկի, Նժդեհի կյանքի սյունիքյան կարևոր դրվագները համեմեց Վազգեն Սարգսյանի բոցաշունչ խոսքերով:

Գորիսի զորամասի հոգևոր սպասավոր Գևորգ սարկավագ Մկրտչյանն աղոթեց նորակոչիկների համար և օրհնության խոսք ասաց:

Գնդապետ Վահագն Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասի նվագախմբի պետ-զինվորական դիրիժոր, կապիտան Մհեր Ներսիսյանի ղեկավարությամբ զինվորական նվագախումբը կատարեց Հայաստանի և հայոց բանակի օրհներգերն ու քայլերգեր:

Ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, Սյունիքի ԵԿՄ նախագահ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը: Նա շնորհավորեց գնդապետ Վահրամ Հարությունյանին՝ Սյունիքի մարզի զինվորական կոմիսար նշանակվելու առթիվ և ներկաներին կոչ արեց ամուր կանգնել մեր պետության, բանակի կողքին՝ երկրի ու բանակի հզորացման համար անելով առավելագույնը:

Գնդապետ Վահրամ Հարությունյանը կարևորեց նորակոչիկների մարտական պատրաստվածությունը, զինվորական կանոնադրության պահանջներին համապատասխան կարգապահ ծառայությունը:

Նա շնորհավորեց նորակոչիկներին՝ հայոց բանակի շարքերը համալրելու կապակցությամբ և մաղթեց անփորձանք ծառայություն:

Գնդապետը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ իր լիազորությունների շրջանակում նորակոչիկների ծնողներին կաջակցի ցանկացած հարցում:

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ասաց մարզի զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ Մարատ Պետրոսյանը:

№ զորամասի սերժանտական խորհրդի նախագահ, սերժանտ Էդգար Մալխասյանը, ում ծառայության ավարտին մնացել է երկու օր, նշեց, որ չնայած ավարտում է ծառայությունը, բայց պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, կրկին լինել շարքերում:

Վերջում նորակոչիկներից մեկի փոքրիկ քույրիկը՝ Ինեսան, հանդես եկավ բանակ մեկնող եղբայրներին նվիրված «Իմ զինվոր եղբայր» գեղեցիկ բանաստեղծությամբ:

Միջոցառման բարձր մակարդակով անցկացմանն աջակցեց Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի տունը (տնօրեն՝ Հայկ Խաչատրյան, օպերատոր-տեխնիկ՝ Գրիշա Հովսեփյան):

Այնուհետև Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ մոմավառություն: Նորակոչիկների հաջող ծառայության, հաջող վերադարձի համար աղոթք բարձրացրեց և օրհնության խոսք ասաց Տեր Տիգրան քահանա Հակոբյանը։

Վաչե Մկրտչյան

 

 

 

 

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22