ԱՀԿ-ի ղեկավարը վստահություն է հայտնել, որ 2023 թ.-ին COVID-19-ի համավարակը կավարտվի

14.03.2023 11:13
805

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը վստահ է, որ 2023 թ.-ին COVID-19-ի համավարակը կավարտվի, և այս հիվանդության պատճառով հայտարարված միջազգային արտակարգ իրավիճակը կվերացվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գեբրեյեսուսը նման հայտարարություն է արել Թոմաս Ֆրենսիս կրտսերի մեդալով պարգևատրման արարողության ժամանակ: ԱՀԿ-ի ղեկավարը նման մեդալի է արժանացել առողջապահության ոլորտում ունեցած ավանդի համար։ 

«Վստահ եմ, որ մինչև այս տարվա վերջ մենք կկարողանանք ասել, որ COVID-19-ն ավարտվել է որպես հանրային առողջապահության ոլորտում միջազգային մտահոգության արժանի արտակարգ իրավիճակ և որպես համավարակ», - ասել է Գեբրեյեսուսը:

Նա հիշեցրել է, որ մարտի 11-ին լրացավ ուղիղ երեք տարին «այն պահից, երբ ԱՀԿ-ն առաջին անգամ հայտարարեց, որ COVID-19-ի համաշխարհային բռնկումը կարելի է բնութագրել որպես համավարակ»։

«Այժմ մենք, անշուշտ, շատ ավելի լավ վիճակում ենք, քան երբևէ համաճարակի ժամանակ», - ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը:

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «առաջին անգամ շաբաթական գրանցված մահերի թիվն այժմ ավելի քիչ է», քան այն ժամանակ, երբ ԱՀԿ-ն առաջին անգամ օգտագործեց «համավարակ» բառը՝ բնութագրելով SARS-CoV-2-ի տարածումը:

ԱՀԿ-ի ղեկավարը շեշտել է, որ հարկավոր է ազնվորեն գնահատել համավարակը և դրանից դասեր քաղել, «որպեսզի այլևս չկրկնեն նույն սխալները»:

Համավարակի «դասերի» թվում, Գեբրեյեսուսն անվանել է առաջին հերթին ամուր հանրային առողջապահական համակարգը՝ կոչ անելով բոլոր երկրներին ներդրումներ անել այդ ոլորտում:

Երկրորդ դասը գիտության կարևորությունն է: ԱՀԿ-ի ղեկավարը շեշտել է, որ համավարակի ողջ ընթացքում գիտությունը մարդկանց տրամադրել է գործիքներ՝ հասկանալու, թե ինչպես է վիրուսը տարածվում և ինչպես կանգնեցնել այն:

Իսկ երրորդ դասն, ըստ Գեբրեյեսուսի, համագործակցությունն է: Ըստ նրա՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում կար համագործակցության և համակարգման պակաս, քանի որ պետությունները չէին կարողանում համահունչ գլոբալ արձագանք ձևավորել:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40