ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ժամկետները և վիրուսի տարածման նվազման հավանական պայմանը

25.02.2020 22:01
1214

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար կարող է երկու տարի պահանջվել, իսկ վարակի տարածման մակարդակի նվազմանը կարող է նպաստել տաք եղանակը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր հանձնաժողովի անդամ Վալտեր Ռիչարդին:

«Գրիպի դեմ ավանդական պատվաստանյութերը որևէ ազդեցություն չունեն, քանի որ պատվաստանյութը պետք է ուսումնասիրվի հենց նոր տեսակի կորոնավիրուսի համար: Դրա համար մենք դեռ մի քանի տարի պետք է աշխատենք»,- ասել է Ռիչարդին:

Նրա խոսքով՝ Իտալիայի հյուսում կորոնավիրուսի տարածումը կարող է պատճառված լինել այն հանգամանքով, որ վերջին շաբաթներին բարձր ռիսկային շրջաններից երկիր բազմաթիվ մարդիկ են ժամանել:

Խոսելով ապաքինվածների և հիվանդների հարաբերակցության մասին՝ մասնագետը նշել է, որ 80 տոկոսը բուժվում են, 2-3 տոկոսը՝ մահանում:

Վերջին տվյալներով՝ Իտալիայում վարակակիրների թիվը հասել է 283-ի:  

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանում COVID-19 կորնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2663-ի, վարակակիրներինը գերազանցել է 77 600-ը, ապաքինվել են 27 000-ը:

tert.am

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05