ԱԻՆ-ում քննարկվել են թաքստոցների և ապաստարանների խնդիրները

12.03.2021 17:43
1374

Այսօր կայացել է ԱԻ նախարարին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստ, որը նախագահել է ԱԻ նախարար, խորհրդի նախագահ Անդրանիկ Փիլոյանը: Արտահերթ նիստ հրավիրելու առաջարկություն էր ներկայացվել Արևելյան գործընկերության «Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ» կազմակերպության և հասարակական խորհրդի կազմում ընդգրկված մի խումբ անդամների կողմից:

Խորհրդի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էին «Քաղաքացիական պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև «Թաքստոցներ և ապաստարաններ. հրատապ լուծում պահանջող խնդիրներ» թեմայի շուրջ քննարկում: Հարցերի վերաբերյալ եղել են տարբեր մոտեցումներ, առաջարկություններ, աշխատանքային շահագրգիռ քննարկում և մտքերի փոխանակում:

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն առաջարկել է անցկացնել նաև հասարակական խորհրդի միջանկյալ հանդիպում՝ նախարարության աշխատանքային, մասնագիտական խմբերի հետ՝ քննարկված առաջարկությունները վերջնական արդյունքի բերելու նպատակով:

Խորհրդի անդամներից բացի նիստին հրավիրվել էին օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետող աշխատակիցներ, մասնագետներ, ինչպես նաև օրակարգային հարցերին առնչություն ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք:

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22