Փառապանծ հրամանատար Աշոտ Մինասյանի ծննդյան օրն էր

05.10.2023 11:05
1199

Դժվար չէ պատկերացնել, թե այս օրերին հոգեբանական որքան ծանր վիճակում է գտնվում «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։ Նաև Սիսիանի ազատամարտիկներով ու շատերի արյան գնով ազատագրված Արցախը նորից գերության մեջ է։ Հայոց քաջորդիների սխրանքով ազատագրված մարտական դիրքերում ու բարձունքներում հիմա թուրք-ազերի ասկյարներն են։ Նրա համար մշտապես հպարտության խորհրդանիշ հայոց Արցախի առաջնորդները թուրք-ադրբեջանական զնդանում են...

Այդ ամենով հանդերձ՝ նպատակահարմար գտանք (թեև փոքր-ինչ ուշացումով) հիշել փառապանծ հրամանատարի ծննդյան օրը, որ հոկտեմբերի 2-ին էր, ու մեր լավագույն մաղթանքներն ուղարկել նրան։

Նաև կուզենայինք փաստել՝ Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցները մեզ համար  շարունակում են մնալ հերոսներ՝ բառիս բուն իմաստով։ Հայոց պատմության մեջ նրանք այն տեղում են, որտեղ գտնվում են  Ավարայրի, Սարդարապատի և մյուս հերոսամարտերի մասնակիցներն ու նահատակները։

Մեզ հետ է Աստված և Դավիթ Բեկի վրիժակ ոգին. այդպես էր հայոց զորականներին դիմում Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհը՝ մարտադաշտ մեկնելուց առաջ...

 

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40