ԱԻՆ-ում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

23.12.2021 11:10
1178

Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Աշխատանքային խումբը ստեղծվել է վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում զանգերի միասնական կառավարման կենտրոնի հիմնման, ահազանգման մեկ միասնական հեռախոսահամարի ներդրման, շահագործման եւ դրա մասին հանրությանը լայնորեն իրազեկելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու համար:

Նիստը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ԱԻՆ առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, մասնակցել են Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ պետ, աշխատանքային խմբի քարտուղար Արսեն Մկրտչյանը, ԱԻՆ ՓԾ Ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանը, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ Կարեն Գյուլումյանը, Ոստիկանության գերատեսչական ցանցի կառավարման և տեխնոլոգիաների ներդրման բաժնի պետ Սամվել Վարդանյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիական զարգացման բաժնի պետ Արմեն Հունանյանը:

Աշխատանքային խմբի անդամները մտքեր են փոխանակել մեկ միասնական «911» ահազանգման կենտրոն ունենալու վերաբերյալ: Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ծանոթացել «911» ծառայության աշխատանքին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40