Աջակցություն գյուղացիական տնտեսությամբ զբաղվորներին

05.09.2025 14:10
471

Կապանում գլխավոր հյուպատոսության բացման համար Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության առաջատար խմբի աշխատակիցները, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Ա. Վալեսյանի և Սյունիքի մարզում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համակարգող Կ. Հակոբյանի հետ միասին, ծանոթացան ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից տարածաշրջանում ռուսական ֆինանսավորմամբ իրականացվող մի շարք նախագծերի իրականացմանը։

Մեղվաբուծության, գինեգործության և զբոսաշրջության ոլորտի տարբեր ծրագրերի մասնակիցները ցուցադրեցին իրենց աշխատանքի արդյունքները, նշեցին այդ նախաձեռնություններին միանալուց հետո տնային տնտեսությունների զարգացման գործում գրանցված զգալի առաջընթացը։

Ջերմոցային նախագծի շահառուները՝ Արցախից բռնի տեղահանված Ռ. Գրիգորյանը, ով Կապանում է բնակվում և սահմանամերձ Ագարակ գյուղի բնակիչ Մ. Սաֆարյանը խոսեցին իրենց հատկացված ժամանակակից ջերմոցների և դրանց հետ կապված սարքավորումների բարձր արդյունավետության, ինչպես նաև իրենց կողմից աճեցվող բանջարեղենի մեծ պահանջարկի մասին։ Ներկայացրին հետագա զարգացման ծրագրերը, քննարկեցին ձմռանը ջերմոցների օգտագործման տեխնիկական կողմերը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մասնագետների հետ։ Ընդհանուր առմամբ՝ Սյունիքի մարզի տարբեր համայնքներում արդեն կառուցվել է 17 ջերմոցային տնտեսություն։

Հաշվի առնելով հաջողված փորձը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) մեկնարկեց նախագծի բարելավված մոդել՝ «Նեքսուս»-ը՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն և Ակներ գյուղերի համար նախատեսված ջերմոցային կլաստեր, որը միավորում է գյուղական և քաղաքային համայնքների ռեսուրսները և ստեղծում տնտեսական զարգացման նոր հնարավորություններ։

ՄԱԶԾ ներկայացուցիչների հրավերով, Advance Group-ի ղեկավար Ս.Ա. Չաշչիխինը միացավ նախագծին մասնակցելու համար դիմորդների ընտրության մրցութային հանձնաժողովին։ «Բույսերի աճեցումը ջերմոցային պայմաններում» տեսական դասընթացից հետո մասնակցության հայտ է ներկայացրել 18 ընտանիք։

Ճանաչողական այցից հետո Ս. Չաշչիխինը շնորհակալություն հայտնեց ՄԱԶԾ ներկայացուցիչներին այն նախագծերի հաջող իրականացման համար, որոնք ոչ թե խոսքով, այլ գործով են փոխում տարածաշրջանի մարդկանց կյանքի որակը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40