«Ախ, մեռա»․ մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկելու տեսագրություն է տարածվել համացանցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

26.07.2024 15:44
957

ամացանցում տեսանյութ է տարածվում մանկապարտեզի ննջասենյակից․ կադրերում դաժան տեսարան է։ Միջին տարիքի մի կին ֆիզիկական բռնության է ենթարկում երեխային։ Նա ձեռքով հարվածներ է հասցնում երեխայի մարմնի տարբեր հատվածներին, բղավում նրա վրա, սպառնում։

«Արդեն դու զզվցրեցիր»,-ուժգին հարվածներ հասցնելով բղավում է մանկապարտեզի «դաստիարակը»։ Երեխան ցավից ճչում է․ «Ախ, մեռա»։ Սենյակում գտնվող մյուս երեխաները սարսափահար հետևում են ծեծին։ Ըստ ամենայնի՝ երեխան բռնության է ենթարկվում չքնելու պատճառով, քանի որ գտնվում է մահճակալի վրա։

Համացանցում կան տեղեկություններ, որ բռնության այդ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի մանկապարտեզում։ Այս տեղեկությունը դեռ մեզ չի հաջողվել ճշտել։ Factor TV-ն կապ հաստատեց համայնքի վարչական ղեկավարի աշխատակազմ, բայց հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Ներքին գործերի նախարարությունից Factor TV-ի հարցին ի պատասխան նշեց, որ դեպքի առնչությամբ հաղորդում չեն ստացել, սակայն, ոստիկանությունն ուսումնասիրում է տեսանյութը։


 

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23