Աղ ու հաց և անկեղծ զրույց. ինչպես է անցել Հայաստանում ՌԴ Դեսպանի հետ հանդիպումը

26.09.2025 14:27
515

Կապանի Ռուսական գրքի տանը կազմակերպվել է Գրիբոյեդովի անվան Գրական ակումբի կլոր սեղանը, որին մասնակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Հանդիպումը հնագույն ավանդույթով սկսվեց՝ աղ ու հացով, ինչը դարձավ հարգանքի և հյուրասիրության խորհրդանիշ։

Սյունիքում Ռուսական տան նախագծերի համակարգող Լյուդմիլա Աղախանյանը նշել է, որ մասնակիցները ինչպես անձնական բնույթի հարցեր էին հնչեցնում («Ինչու՞ եք դիվանագետ դարձել», «Ի՞նչ որակներով պետք է օժտված լինի դիվանագետը»), այնպես էլ ավելի լուրջ՝ ապագայի մասին. «Ինչպիսի՞ն եք տեսնում Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները»։

Ներկաների թվում էին Կապանում գլխավոր հյուպատոսության բացման հարցերով ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Չաշիխինը, «Մեր ապագան» հիմնադրամի տնօրեն Վահրամ Կարապետյանը, ինչպես նաև ռուս հայրենակիցներ, ռուսագետներ և դպրոցների ուսուցիչներ։

Մշակութային ծրագիրը համախմբել էր ստեղծագործկան աշխատանքն ու ավանդույթները։ Հատված հնչեց « 41 թվի լուսանկարից», պատանի երաժիշտը թմբուկով ելույթ ունեցավ, իսկ աղջիկները կատարեցին «Կալինկա-մալինկա» ժողովրդական պարը։ Մանկական գեղարվեստի դպրոցի աշակերտները, Հասմիկ Գրիգորյանի ղեկավարությամբ, ներկայացրեցին Հաղթանակի 80-ամյակին նվիրված նկարները։

Ակումբի կողմից հյուրին Կապանի և Վահանավանքի զինանշանի պատկերմամբ ձեռքի աշխատանքներ նվիրեցին։

Լյուդմիլա Աղախանյանը ընդգծել է.

«Նման հանդիպումներն օգնում են երիտասարդներին կենդանի խոսք լսել, զգալ մշակութային միասնության ուժն ու ավելի լավ հասկանալ, թե ինչպես են կառուցվում երկրների միջև հարաբերությունները»։

Նա նաև երախտագիտություն է հայտնել.

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել «Ռոսիա» ՀԿ նախագահ Ելենա Հակոբյանին և Սլավոնական դպրոցի տնօրեն Մերի Վենգրժանովիչին՝ ռուսական ազգային հագուստի տրամադրման համար, որը զարդարել է մեր միջոցառումը»։

Միջոցառումն ավարտվեց բարեկամության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում՝ կարևոր քայլ դառնալով մշակութային և մարդասիրական կապերի ամրապնդման ուղղությամբ։

Хлеб-соль и открытый разговор: как прошла встреча с Послом РФ в Армении

В Доме русской книги в Капане прошёл круглый стол Литературного клуба имени Грибоедова с участием Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Армении Сергея Копыркина. Встреча началась по старинному обычаю — с хлебом и солью, что стало символом уважения и гостеприимства.

Куратор проектов Русского дома в Сюнике Людмила Агаханян отметила, что участники задавали как личные вопросы («Почему вы стали дипломатом?», «Какими качествами должен обладать дипломат?»), так и более серьёзные — о будущем: «Какими вы видите перспективы развития отношений между Россией и Арменией?».

Среди присутствующих были Сергей Чащихин — руководитель Передовой группы МИД России по открытию Генерального консульства в Капане, Ваграм Карапетян — директор фонда «Наше будущее», а также российские соотечественники, русисты и преподаватели школ.

Культурная программа объединила творчество и традиции. Прозвучал отрывок «Фотография 41 года», юный музыкант выступил на тмбуке, а девочки исполнили народный танец «Калинка-малинка». Ученики школы детского изобразительного искусства под руководством Асмик Григорян представили картины, посвящённые 80-летию Победы.

От клуба гостю были вручены памятные подарки ручной работы с изображением герба Капана и Ваганаванка.

Людмила Агаханян подчеркнула:

«Подобные встречи помогают молодёжи услышать живое слово, почувствовать силу культурного единства и лучше понять, как строятся отношения между странами».

Также она выразила благодарность:

«Особую признательность хочу выразить председателю ОО «Россия» Елене Акопян и директору Славянской школы Мэри Венгржанович — за предоставленные русско-народные костюмы, которые украсили мероприятие».

Встреча завершилась в атмосфере дружбы и взаимного уважения, став важным шагом в укреплении культурных и гуманитарных связей.

Русский дом в Армении

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08