Աղասի Հակոբջանյան. «Ես դադարեցնում եմ անդամությունս ԲՀԿ-ին»

09.03.2015 18:00
3080

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ տեղի ունեցող իրադարձություններն անդրադարձ են ունեցել նաեւ Սյունիքի մարզում: Եվ դա բնական է, չէ՞ որ Սիսիանի քաղաքապետը 2008 թվականից ԲՀԿ անդամ է, չէ՞ որ հայտնի եռյակի վերջին հանրահավաքներում ոչ քիչ թվով սիսիանցիներ էին մասնակցում, չէ՞ որ ԵԿՄ-ի Սիսիանի մասնաճյուղից բազմաթիվ ազատամարտիկներ ընդգրկվել էին ազատամարտի վետերանների` ԲՀԿ հովանու ներքո ստեղծվող միությանը:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` կուսակցության նախագահի եւ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոններից հրաժարվելուց հետո, որ տեղի ունեցավ մարտի 5-ին կուսակցության արտահերթ համագումարում, ավելի ակնհայտ դարձավ ԲՀԿ-ից կուսակցության անդամների արտահոսքը:

Ստեղծված իրավիճակում միանգամայն բնական հարցեր առաջացան Սյունիքի մարզին առնչվող: Այսպես` Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը կշարունակի՞ մնալ ԲՀԿ շարքերում, թե՞…
Մարտի 6-ին «Սյունյաց երկրի» լրագրողն այդ հարցով դիմեց Աղասի Հակոբջանյանին:

Ահա, թե ինչ ասաց նա ի պատասխան լրագրողի հարցման. «Ես դադարեցնում եմ անդամությունս ԲՀԿ-ին: Ես ԲՀԿ-ին անդամագրվել եմ Գագիկ Ծառուկյանի հետ մեկտեղ, նրա հեռանալուց հետո էլ ոչ նպատակահարմար եմ գտնում հետագա անդամակցությունս ԲՀԿ-ին: Մյուս կողմից` կուսակցության նորընտիր նախագահը հայտարարեց ԲՀԿ-ի` այսուհետ ընդդիմադիր լինելու մասին: Ինքս համաձայն չեմ քաղաքական այդ նոր գծին: Ինքս ջատագովն եմ երկրի խաղաղ, ստեղծագործ, անցնցում զարգացման, դեմ եմ ներքին լարվածությանը: Այնպես որ` կուսակցության քաղաքական գծի փոփոխությունը եւս անհնար է դարձնում ԲՀԿ շարքերին իմ հետագա անդամակցությունը»:

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40