Աղբյուր–հուշարձան՝ հաղթանակի 40-ամյակին

21.03.2025 10:24
901

Այս աղբյուրն ունի տեղադրման իր պատմությունը: Մոտենում էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40 ամյակը: Առաջարկություն եղավ ընդհանուր միջոցառումների ցանկում Սիսիան քաղաքում նախատեսել մի մնայուն գործ: Քննարկումներից հետո ընդունվեց 40 աղբյուրի գաղափարը. 40 տարի` 40 ակ:

Իսկ ինչպիսի լուծում պետք է տրվեր այդ կառույցին: Սիսիանի գլխավոր ճարտարապետ Արեգ Իսրայելյանը կազմեց աղբյուրի նախագիծը: Այն, լինելով մեկ ամբողջություն, պետք է հավաքվեր բազալտի 40 կտորից: Հետաքրքիր լուծում տրված նախագիծն ընդունվեց առանց առարկությունների։ Այն կառուցվեց Սիսիանի մի քանի քարգործ-վարպետների համատեղ աշխատանքով: Հարկ է նշել, որ աղբյուրի կառուցման ընթացքում հաճախակի Սիսիան էր գալիս և իր մասնագիտական արժեքավոր առաջարկություններն էր անում հայ տաղանդավոր ճարտարապետ մեր հայրենակից Արտաշես Հովսեփյանը։ Նրա բոլոր առաջարկություններն ինչպես նախագծի հեղինակի, այնպես էլ քարգործ վարպետների կողմից ընդունվում էին անառակելիորեն։ Ձախակողմյան հատվածի աղբյուրի ակին փաթաթված և արդեն մասնատված ու իր մահկանացուն կնքած վիշապի խորհրդանշական բարձրաքանդակը հենց նրա մտահղացումն է։

40 աղբյուր-հուշարձանի բացումը տեղի ունեցավ 1985 թվականի մայիսի 9-ին` մեծ հաղթանակի 40-ամյակի օրը:

Հենզել Առաքելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40