Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21
440

ԱՄՆ կոնգրեսական Լորա Ֆրիմենը հայտարարել է, որ արդեն 1000 օր է, ինչ հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք պահվում են Ադրբեջանում։ Կոնգրեսականը ընդգծել է՝ նրանք անօրինական կերպով կալանավորված են և ենթարկվում են բռնությունների ու սպառնալիքների։

Ֆրիմենն նշել է, որ աշխարհը չպետք է մոռանա ոչ միայն գերիների, այլև Արցախի այն հայերի մասին, որոնք ստիպված լքել են իրենց տները և հեռացել հայրենիքից։

Նա նշել է, որ անձամբ այցելել է Արցախ և տեսել հին եկեղեցիներն ու մշակութային հուշարձանները։ «Ցավալի է տեսնել, որ այդ մարդիկ վտարվել են, իսկ հայկական մշակութային ժառանգությունը վնասվում և ոչնչացվում է», – ընդգծել է նա։

Կոնգրեսականը նաև քննադատել է Ադրբեջանի կողմից անցկացված, այսպես կոչված, «դատավարությունները» Արցախի նախկին ղեկավարների և ապօրինաբար պահվող գերիների նկատմամբ՝ դրանք անվանելով անարդար և ցուցադրական։

Ֆրիմենը հայտնել է, որ ԱՄՆ-ում աշխատում է մի շարք նախաձեռնությունների վրա՝

որպեսզի արցախահայերը կարողանան անվտանգ վերադառնալ Արցախ,

որպեսզի Ադրբեջանի նկատմամբ կիրառվեն ավելի խիստ պատժամիջոցներ,

որպեսզի ավելացվի օգնությունը Արցախից տեղահանված մարդկանց,

որպեսզի ավելի շատ մարդիկ տեղեկանան Հայոց ցեղասպանության մասին։

Իր խոսքի վերջում նա ասել է, որ իրական խաղաղություն չի կարող լինել, եթե Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվում իր գործողությունների համար, եթե չեն հարգվում Հայաստանի իրավունքներն ու ինքնիշխանությունը, և քանի դեռ բոլոր հայ գերիները ազատ չեն արձակվել։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40