Տոկաևը հրամայել է կրակել առանց նախազգուշացման

07.01.2022 19:19
1154

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժողովրդին ուղղված իր ելույթի ժամանակ ասել է, որ ինքը հրաման է տվել կրակ բացել ահաբեկիչների վրա՝ առանց նախազգուշացման։

«Ավազակների ձեռքից տուժել են ոչ միայն վարչական շենքերը, այլև քաղաքացիական անձանց անձնական ունեցվածքը, էլ չեմ խոսում հարյուրավոր քաղաքացիական անձանց և զինվորականների առողջության ու կյանքի մասին։ Ես իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և մերձավորներին»,- ասել է քաղաքական գործիչը։

Նրա խոսքով՝ բախումների արդյունքում հարյուրավոր մարդիկ են տուժել։

Տոկաևն ընդգծել է, որ խաղաղ կերպով արտահայտած ցուցարարների պահանջները լսել են, սակայն կառավարությունը մտադիր չէ բանակցել ահաբեկիչների հետ։

Իրավիճակի կայունացմանը զուգընթաց երկրի ղեկավարությունն աստիճանաբար կհեռացնի մարզերում արտակարգ ռեժիմը և կվերականգնի ինտերնետը։

Նախագահը դժգոհել է, որ Ղազախստանը չունի սեփական հատուկ նշանակության ուժեր և տեխնիկա։

Ընդ որում, հանրապետության ուժայինները «մինչև վերջ» կհասցնեն գործողությունը՝ ըստ Տոկաեւի՝ «ով չհանձնվի, կկործանվի»։

Դրանից հետո իշխանությունները սպասում են «պարզաբանումների», թե ինչպես են հատուկ ծառայությունները «աչքաթող» արել գրոհայինների գործողությունները։ Երկրի ղեկավարության տվյալներով՝ միայն Ալմաթիի վրա հարձակվել է 20 հազար ավազակ։

Սադրիչները, ըստ Ղազախստանի պետության ղեկավարի, «օտարերկրյա լավ վերապատրաստված գործիչներ» են եղել։

Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ անկարգությունների ընթացքում մինչ այժմ սպանվել է 26 «զինված հանցագործ» և անվտանգության 18 աշխատակից։

Հեռուստաուղերձում Տոկաևը «անհեթեթություն» է համարել ցուցարարների հետ բանակցություններ վարելու կոչերը՝ ասելով. «Ինչ բանակցություններ կարելի է վարել հանցագործների և մարդասպանների հետ»:

«Մենք գործ ունեինք զինված և լավ պատրաստված ավազակների հետ, ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա: Ավելի ճիշտ՝ ահաբեկիչների հետ։ Այնպես որ, մենք պետք է ոչնչացնենք նրանց, սա շուտով կարվի»,- ասել է նա։

hy.armradio.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08