Բայդենի վարչակազմը Հայաստանին առաջարկում է ավելի քան 24 միլիոն դոլարի հետպատերազման օգնության փաթեթ

29.05.2021 13:28
1262

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Հայաստանին 24 միլիոն 5 հազար դոլարի հետպատերազմյան օգնության փաթեթ է առաջարկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Նշվում է, որ ԱՄՆ օրենսդիրները մեկ անգամ չէ, որ կոչ են արել Հայաստանին ու Արցախին նվազագույնը 100 միլիոն դոլարի օգնություն հատկացնել:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանն ընդգծել է, որ Հայաստանի համար նախատեսված բյուջեի չափը Հայաստանում և Արցախում հումանիտար ճգնաժամի պայմաններում շատ հեռու է այն հիմնական կարիքներից, որոնց բախվում են տասյնակ հազարավոր հայեր, որոնք տեղահանվել են Բաքվի կողմից իրականացված էթնիկ զտման հետևանքով:

Բյուջեի առանձին հոդվածով նախատեսվում է ավելի քան 6 միլիոն դոլար հատկացնել Հայաստանի իրավապահ մարմիններին՝ թմրանյութերի տարածման դեմ միջազգային պայքարի համար:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40