Սյունիքով միջանցք թույլ չեն տա ոչ Հայաստանը, ոչ Իրանը, ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն

03.05.2021 11:58
2471

Մամուլը գրում է, որ ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը պատրաստ է չեղարկել Իրանի նկատմամբ գրեթե բոլոր պատժամիջոցները և վերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքին: Սա, լրջորեն կթուլացնի լարվածությունը նաև մեր տարածաշրջանում: Այս խնդրի առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իրանագետ Արմեն Վարդանյանն ասաց. «Նախ դրանով Իրան-ԱՄՆ հարաբերությունները կբարելավվեն, Ամերիկան, ամենայն հավանականությամբ կվերադառնա միջուկային գործարքին, և Իրանի նկատմամբ կվարի ավելի մեղմ, ներգրավման քաղաքականություն, Իրանին կփորձեն ներգրավել տարբեր ծրագրերում: Ի վերջո, Իրանն ավելի կանխատեսելի կդառնա և ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն ավելի կուժեղացնի ճնշումը Ռուսաստանի նկատմամբ:

Բացի դրանից, եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկվեն, Իարնը նորից կկարողանա հանգիստ, առանց խոչնդոտների նավթ վաճառել միջազգային շուկայում, իսկ դա կբերի նաթվի համաշխարհային գների էլ ավելի անկմանը, որով ուղղակի վնաս կհասցվի Ռուսաստանին»:

Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ ճնշումները թուլացնի, դա միանշանակ մեր շահերից է բխում, նաև դրական արդյունքներ է ունենալու այն առումով, որ այս տարածաշրջանում լարվածությունն ավելի կթուլանա:

Իրանագետը նկատեց, որ ԱՄՆ-ում այս տարիներին երկու ուղղություն է ձևավորվել Իրանի նկատմամբ քաղաքականության հարցում. մի ուղղության կողմնակիցները գտնում են, որ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ պետք է առավելագույն ճնշման, անգամ ճզմման քաղաքականություն վարի և անկյուն մղի, իսկ երկրորդ ուղղության կողմնակիցները դեմոկրատներն են, որոնք կարծում են, որ Իրանի նկատմամբ այդպիսի կոշտ քաղաքականությունը հղի է լուրջ հետևանքներով, Իրանը կարող է միջուկային զենք ձեռք բերել և ավելի վտանգավոր դառնալ աշխարհի համար:

«Նրանք կարծում են, որ պետք է Իրանի նկատմամբ վարվի ներգրավման քաղաքականություն, որպեսզի այդ երկիրն ավելի կանխատեսելի լինի և միջուկային զենք չստեղծի: Հիմա Բայդենը կարծես թե իրագործում է իր նախընտրական խոստումները: Նա դեռ նախընտրական շրջանում հոդվածով հանդես եկավ, և մի քանի անգամ հայտարարեց, որ նախագահ ընտրվելու դեպքում վերադառնալու է Իրանի միջուկային համաձայնագրին»,-ասաց Արմեն Վարդանյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ վերջին շրջանում Սյունիքը կարծես ավելի մեծ կարևորություն է ստացել Իրանի համար, իրանագետն ասաց. «Սյունիքը միշտ էլ մեծ նշանակություն է ունեցել Իրանի համար, քանի որ Իրանում շատ լավ են հասկանում, որ շրջապատված են թուրքական երկրներով, հատկապես հյուսիսային մասում, Թուրքիայով և Ադրբեջանով, և Հայաստանի Սյունիքի մարզի այդ փոքր հատվածը, ըստ էության, փրկօղակ է նաև Իրանի համար՝ թուրքական աշխարհի շջափակման մեջ չընկնելու համար: Պատահական չէ, որ ամիսներ առաջ Իրանի ԱԳ նախարար Զարիֆը Երևանում այդ մասին շատ հստակորեն նշեց»:

Հարցին, թե կարելի՞ է բացառել Մեղրիի միջանցքի տրամադրումը՝ հաշվի առնելով Իրանի դեմ լինելը, նա արձագանքեց. «Կարծում եմ՝ դա Ադրբեջանի կողմից ավելի շատ հոգեբանական հնարք է, միջանցք որպես այդպիսին չի կարող լինել, Հայաստանը երբեք չի գնա դրան, միջանցքի կարգավիճակ չի տրվի Ադրբեջանին: Ադրբեջանը Հայաստանի տարածքով կարող է ճանապարհ ունենալ դեպի Նախիջևան, ոչ ավելին:

Ադրբեջանը հասկանում է, որ պատերազմից հետո Հայաստանը թույլ է և փորձում է ստանալ առավելագույնը նուեմբերի 9-ի համաձայնագրից: Բայց ես համոզված եմ, որ իրենք կարող են միայն հոգեբանական ճնշումներ գործադրել, ոչ ավելին: Միջանցք թույլ չի տա և Հայաստանը, և Իրանը, և Ռուսաստանը, և ԱՄՆ-ն»:

1in.am

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08