Բաբայան. «Ադրբեջանն հիմա ի վիճակի չէ դա անել»

28.09.2018 13:51
1188

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարը Դավիթ Բաբայանը խոսում է սահմանին տիրող իրավիճակի մասին։

 

Բաբայանի խոսքով` արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է, կարելի է ասել` կայուն։

«Ճիշտ է` Ադրբեջանում վերջերս անցկացված զորավարժություններից հետո ադրբեջանական բանակի ոչ բոլոր ստորաբաժանումներն են հետ քաշվել իրենց մշտական տեղակայման վայրեր, բայց իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, և Արցախի Հանրապետության ՊԲ-ն շարունակում է իր ձեռքերում ամուր պահել ռազմավարական նախաձեռնողականությունը»,- ասաց նա։

Ըստ Բաբայանի` նորմալ տրամաբանությամբ հնարավոր է չէ այդ ամենը բացատրել։

«Քանի որ ահաբեկչական երկրներն առողջ տրամաբանություն չունեն։ Սա ոչ առաջին անգամն է, ոչ էլ վերջին, որ Ադրբեջանն այդպես է վարվելու, բայց հետաքրքիր է, որ նման պահվածքն արդեն իսկ արժանանում է ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների գնահատականին»,- ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը` հիշեցնելով ԵԱՀԿ-ի տարածած վերջին հայտարարությունը, որում կողմերին կոչ էին անում զերծ մնալ ապակայունացումից։ Բաբայանը վստահեցնում է, որ այդ հորդորի հիմնական հասցեատերն Ադրբեջանն է։

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարը ճիշտ չի համարում այսօրվա իրադրությունը համեմատել 2016 թվականի հետ։

«Ադրբեջանն ավելի քան 20 տարի պատրաստվել էր 2016 թվականին և մտածել էր, որ մենք պատրաստ չենք, հասարակությունը համախմբված չէ, և փորձեց սրընթաց պատերազմի միջոցով կհարցը կարգավորել։ Բայց քանի որ ստացավ համապատասխան հակահարված և ձախողվեց նրա նենգ ծրագրերը, հիմա նորից նման պատերազմ սկսելը հեռանակարային չէ, նա ի վիճակի չէ դա անել»,- ասաց Բաբայանը։



armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40