Ժամանակին կառավարությունը «Վեոլիա ջրի» հետ հանցավոր պայմանագիր է կնքել. ՀԿ նախագահ

01.08.2018 14:58
1247

Չնայած սպառողների` վերջին շրջանում դժգոհություններին՝ ջրամատակարար «Վեոլիա ջուր» ընկերությունը որոշել է բարձրացնել ջրի սակագինը։ Ընկերության ներկայացուցիչները երեկ այդ հարցով հանդիպում-քննարկում են ունեցել Ջրային կոմիտեի ղեկավարության հետ: Ընկերության տնօրենը տեղեկացրել է, որ առաջիկայում մտադիր են դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը 14 դրամով բարձրացնելու հարցով, ինչին կտրուկ առարկել է Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը:

Վերջինս նոր թանկացման մասին խոսելն անընդունելի է համարել։ Կոմիտեի նախագահը հյուրերին տեղեկացրել է նաև, որ մտադիր են առաջիկայում լրջորեն ուսումնասիրել «Վեոլիա ջուր» ընկերության հետ կնքված պայմանագիրը, քննարկել դրանում առկա խոցելի կետերը և հետևություններ անել։ Ջրի գնի բարձրացումն անընդունելի է համարում նաև «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Նա Հայաստան 24-ի հետ զրույցում ասաց, որ ժամանակին նախկին կառավարությունը հանցավոր պայմանագիր է կնքել «Վեոլիա ջուր» ընկերության հետ, ինչի հետևանքները մինչ օրս կրում են քաղաքացիները:

Նա հիշեցրեց, որ երբ 2005 թվականին կառավարությունը պայմանագիր կնքեց «Վեոլիա ջուր» ընկերության հետ, կետերից մեկի համաձայն՝ ջրի գինը 7 տարի պետք է բարձրանա, որից հետո պետք է նվազի:

«Ցավոք սրտի, պայմանագրում այդպիսի կետ կա: Ես չեմ մեղադրում «Վեոլիա» ընկերությանը: Նա բիզնես կառույց է, մեր կառավարությունն է այդ պայմանագիրը կնքել, և այսպիսի իրավիճակ է ստացվել: Սխալ մոտեցում է եղել ժամանակին: Փոխարենը «Վեոլիա ջուրը» պետք է զբաղվի ջրի կորուստների հետ կապված խնդիրներով: Երևանում ջրի կորուստը կազմում է 80-85 տոկոս»,- նշեց նա:

Սպառողների խորհրդատվությամբ զբաղվող ՀԿ-ի ղեկավարը նշեց, որ գնորդներին միայն ջրի սակագինը բարձրացնելուց հետո են դրա մասին տեղեկացնում:

«Կառավարությունն անցյալ տարի գինը սուբսիդավորեց՝ 192 դրամ է ջրի սակագինը, որից 12 դրամը կառավարությունը սուբսիդավորում է: Եթե սուբսիդավորում տեղի չունեցավ, և գինն էլ բարձրացավ, ջրի համար սպառողներն ավելի շատ կվճարեն, քան այսօրվա գինն է»,- ասաց Չիլինգարյանը:

Նա նշեց, որ այս թանկացումները խփելու են սպառողի գրպանին:

Մանյա Պողոսյան

hayastan24.com

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40