Յոթ երկրների առաջնորդները կրկին պայմանավորվել են ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ

17.06.2026 11:43
443

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի օրը, «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Զելենսկու հետ այս՝ վերջին չորս ամիսների ընթացքում առաջին անձնական հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է վերականգնել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները, որոնք ժամանակավորապես դադարեցվել էին Իրանի հետ պատերազմի ընթացքում։

Երեքշաբթի G7-ի երկրները նաև անցկացրել են ընդհանուր նիստ՝ ուկրաինական պատվիրակության մասնակցությամբ։ Ինչպես հաղորդում են միջազգային լրատվական գործակալությունները, յոթ երկրների առաջնորդները կրկին պայմանավորվել են «ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ»։

Զելենսկու սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում հրապարակվել են նրա և Թրամփի զրույցի լուսանկարները, որոնք արվել են նիստերի ընդհանուր դահլիճում։ Լուսանկարներից երևում է, որ հանդիպմանը, բացի Զելենսկուց և Թրամփից, մասնակցել են նաև Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Կարճ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկին լրագրողներին հայտնել է, որ Թրամփի հետ քննարկել է նաև Ուկրաինայի կողմից ամերիկյան զենիթահրթիռային համակարգերի հրթիռների արտադրության լիցենզիաներ ստանալու հարցը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40