Հստակ ուղերձ ենք հղում Թուրքիայի իշխանություներին՝ մեր պայքարը չի մարելու, հասնելու ենք մեր նպատակի վերջնակետին, որովհետև դա մեր կյանքի իմաստն է

23.04.2025 23:10
558

ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Ժորա Ավդալյանի ելույթը Ջահերով երթի մեկնարկին․

«Ողջո՜ւյն քեզ պահանջատեր հայ ժողովուրդ, ողջո՜ւյն քեզ, պահանջատեր հայ երիտասարդ։

Այսօր, այստեղ ապրիլի 24-ի նախօրյակին, Հանրապետության հրապարակում  մենք կրկին հավաքվել ենք՝  պայքարի ջահը ձեռքներիս  ասելու,  որ այստեղ ենք ոչ միայն որպես հիշողության կրողներ, այլ որպես արդարություն պահանջող սերունդ։

Մենք այստեղ ենք՝ որպես սերունդ, ում ընկերները ընկել են հայրենիքի համար մղվող պատերազմներում, բայց իրենց արածով մեզ թողել են հստակ ուղեգիծ՝ պայքարը պետք է շարունակվի, կռիվը պետք է շարունակվի։

Մեր  թշնամիների քաղաքականությունը 110 տարի անց չի փոխվել, դրա վկայությունն է Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը,  որը ոչ այլ ինչ է, քան  ցեղասպանական գործողություն։ Այն, ինչ 110 տարի առաջ տեղի ունեցավ Մուշում, Վանում, Սասունում, նույնը տեղի ունեցավ Հադրութում, Շուշիում ու Ստեփանակերտում։

Ցեղասպանությունից 110 տարի անց մենք համոզված ենք մի բանում, որ երբ քեզ հարվածում են, դու ավելի ուժգին պետք է հարվածես, հակառակ դեպքում կլինի այն, ինչ եղավ Արցախում։

Մենք ողջ աշխարհին այստեղից ուղղում ենք հստակ ուղերձ․ եթե դուք չեք բռնում ցեղասպանի ձեռքը, այն անպայմանորեն մի օր ձեզ նույնպես հարվածելու է։

Մենք հստակ ուղերձ ենք ուղղում Թուրքիայի իշխանություներին՝ մեր պայքարը չի մարելու, մենք հասնելու ենք մեր նպատակի վերջնակետին, որովհետև դա մեր կյանքի իմաստն է։

Մենք կոչ ենք անում Թուրքիայի երիտասարդությանը՝ եթե դուք չստիպեք ձեր իշխանություններին ընդունել ցեղասպանությունը, դրա պատասխանատվությունը կրելու եք նաև դուք։ Համոզված եղեք, հայ երիտասարդության մեջ կրկին լինելու են Սողոման Թեհլերյաններ և Արշավիր Շիրակյաններ։

Հայ վրիժառուների բանակը այնքան է մեծանալու, մինչև որ հասնենք արդար հատուցման թե՛ ցեղասպանության, թե՛ Արցախի հարցում։

Մենք կոչ ենք ուղում  հայ երիտասարդին․ Զա՛րկ, զա՛րկ ավելի ուժգին, զա՛րկ այնպես, որ թշնամին զգա քո շունչը, զա՛րկ այնպես, որ թշնամուն հաճոյացողը դողա ուրացման մտքից։

Այսօր կա մի իշխանություն, որն ասում է՝ մոռացեք ցեղասպանությունը, մոռացեք Արցախը, մոռացեք ձեր անցյալը։

Բայց մենք չենք մոռանում։ Մենք չենք ընտրում ուրացման ճանապարհը։ Այդ քաղաքկանությունը սկսվում է ցեղասպանության զոհերի հիշատակի ուրացումից և ավարտվում պետականության կորուստով։ Մենք՝ երիտասարդներս, կանգնած ենք այդ ուրացման ճանապարհին, և հետ ենք շրջելու պարտության էջը, մենք նորից ոտքի ենք կանգնելու և հաղթելու ենք, մենք կերտելու ենք մեր ազգի և պետության արժանապատիվ ապագան և այդ ապագային հասնելու միայն մեկ ելք կա․․․․․ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ․․․․․Պայքար, Պայքար»։

aysor.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12