Առանց մեկնաբանության. Պեսկովը` Նախիջևանից Ադրբեջան տրանսպորտային միջանցքի մասին

01.12.2020 14:30
1428

ՌԴ նախագահի խոսնակը հիշեցրել է` որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի նախագահի և Պուտինի հեռախոսազրույցի մասին հաղորդագրություններից մեկում նշվել է, որ պետությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման և ապաշրջափակման հարցերը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Ղարաբաղում նոր միջանցք բացելու հայտարարությունը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` Պեսկովը նշել է, որ տրանսպորտային հարցերն ընդհանուր առմամբ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների օրակարգում են։

Ալիևն այսօր հայտարարել է, որ առաջարկել է Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան մասի հետ կապող միջանցք ստեղծել: Նրա խոսքով ՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական են վերաբերվել այդ գաղափարին:

«Ես կոնկրետ այդ թեման կթողնեմ առանց մեկնաբանության», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Նա հիշեցրել է` որոշ ժամանակ առաջ Պուտինի և Ադրբեջանի գործընկերոջ հեռախոսազրույցի մասին կրեմլյան հաղորդագրություններից մեկում խոսվել է այն մասին, որ պետությունների ղեկավարներն այլ խնդիրներին զուգահեռ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման և ապաշրջափակման հարցեր են քննարկել:

«Հաղորդագրություններում նման արտահայտություն կգտնեք։ Այդ պատճառով տրանսպորտային հաղորդակցության թեմաները, այո, օրակարգում են և քննարկվում են մեր առաջնորդների կողմից։ Բայց կոնկրետ այդ սյուժեն ես թողնում եմ առանց մեկնաբանության»,-նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը ։

Լրագրողները ճշտող հարց են ուղղել` չի մեկնաբանում Ալիևի այն պնդումը, որ Պուտինը դրական գնահատական ու հավանություն է տվել այդ գաղափարին։ Պեսկովը հաստատել է. «Այո»։

armeniasputnik

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40